Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քոչարյանի ու Փաշինյանի հետ իմ կապի մասին․Նաիրի Հոխիկյան

18/08/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանության պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչամեքենան տևական ժամանակ ինձ փորձում է ներկայացնել որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ՝ այդկերպ կասկածի տակ դնելով իմ օբյեկտիվությունը։ Խոստովանեմ, ՔՊ-ին հաջողվել է մարդկանց որոշ հատվածին համոզել։

Իրականում ես Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել եմ մեկ անգամ՝ ազգային գաղափարախոսության հետ կապված հարցի շուրջ զրուցելու։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել եմ առնվազն 5-6 անգամ՝ տարբեր թեմաներով։

Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմում և բարձրագույն իշխանության մեջ ունեմ ազգականներ ու ընկերներ։ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմում ևս ունեմ մտերիմ ընկերներ։ Լուսահոգի հայրս եղել է նվիրյալ դաշնակցական, ես ՀՅԴ անդամ չեմ, բայց մեծ հարգանք ունեմ դաշնակցության ազգային դիմագծի ու անցած ճանապարհի նկատմամբ։ Չնայած դրան՝ երբևէ որևէ կուսակցության մեջ չեմ եղել, չեմ ներգրավվել որևէ քաղաքական ուժի գործունեության մեջ։

Թե ինչ կարծիք ունեմ Քոչարյանի ու Փաշինյանի կառավարման որակի մասին, կխոսեմ այլ առիթով, բայց հիմա նշեմ, որ այս երկու անձանց գլխավորած քաղաքական ուժերի հետ ունեցել եմ և ունեմ ակտիվ շփում՝ ելնելով առաջին հերթին իմ մասնագիտական գործունեությունից։

Այո, Նիկոլ Փաշինյանին համարում եմ Արցախի ողբերգության թիվ մեկ մեղավորը և դրա համար ունեմ փաստեր ու բացատրություններ, որոնց մասին բազմիցս խոսել եմ։

Քանի որ ՔՊ-ն չունի տրամաբանական ու փաստարկված պատասխաններ, այդ թիմի որևէ խոսող գլուխ չի համարձակվում ինձ արձագանքել՝ փորձելով ինձ պիտակավորող էժանագին լուրեր տարածել՝ կապելով Քոչարյանի քաղաքական թիմի հետ։ Քանի որ տեղեկություններ ունեմ, թե ինչպես են իմ հրապարակումները զեկուցում Փաշինյանին, հիմա կոնկրետ դիմում եմ հենց նրան։

Փաշինյանին ու նրա սպասարկուներին ձեռնտու չի լինի, եթե ես իսկապես լինեմ Քոչարյանի քաղաքական թիմի մեջ։ Վստահ եմ՝ չեն ցանկանա, որ մոտ 200 հազար լսարան ունեցող գործիչը որևէ քաղաքական թիմի կազմում ՔՊ-ին ոտնատակ տա։ Հետևաբար զգուշացնում եմ՝ դադարեցրեք ձեր էժանագին ու ստահոդ լուրերի տարածումն ու պատվիրված հետապնդումները ուժային կառույցների միջոցով, այլապես ավելի վատ կլինի հենց ձեզ համար։

Ինձ ճնշել կամ վախեցնել չեք կարողանա, բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողին ձեզ ծնկի բերող քաղաքական գործիչ դարձնել կկարողանաք։

Մտածեք։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Facebook-ը եւ TikTok-ը չեն չեղարկի թալիբների քարոզչության արգելքը

Հաջորդ գրառումը

Նիկոլ Անհողն այս անմակարդակին ընդամենը երկու օր հետո պատրաստվում է նշանակել Գեղարքունիքի մարզպետ. Համբարյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Անհողն այս անմակարդակին ընդամենը երկու օր հետո պատրաստվում է նշանակել Գեղարքունիքի մարզպետ. Համբարյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական