Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքական հայացքների համար Կառավարման ակադեմիայից դասախոսներ են ազատվել

11/07/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ռեկտոր նշանակված Խաչատուր Ղազեյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հետ չի երկարաձգում պայմանագրերը: Սա մտահոգիչ երևույթ է, որը տարածում է գտնում բուհերում: Այս մասին ֆեյսբուքյան էջում  գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը նաև նշել է. «Տեղեկություն եմ ստացել, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ազատվել են իրենց քաղաքական հայացքների համար: Ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանը և Արթուր Խաչատրյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի հետ զրույցում նշել են, որ իրենց կարծիքով իրենց հետ աշխատանքային պայմանագրի չերկարաձգման պատճառը բացառապես քաղաքական է։

Հարկ եմ համարում նշել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում արձանագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության, և դրանց իրականացումը կարող է պայմանավորված լինել օրենքով նախատեսված սահմանափակումներով։ Իսկ Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այդ թվում նաև քաղաքական համոզմունքից անկախ։ Հետևաբար առհասարակ ընդդիմադիր հայացք ունենալու համար դասախոսին աշխատանքից ազատելը ըստ էության Կոնվենցիայի դրույթների տեսանկյունից խիստ մտահոգիչ մոտեցում է: Բացի այդ, առկա են մտահոգություններ, որ կրճատումները շատ դեպքերում կրել են անձնավորված բնույթ. դրանով նաև ազատվել են «անցանկալի» դասախոսներից:

Ստացվում է, որ բուհերն ու, առհասարակ, կրթական համակարգն ապաքաղաքականացնելու կարևորությունն ընդգծող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ տեղի են ունենում գործողություններ, որոնք նախկինում մերժելի էին նույն Փաշինյանի կողմից: Ու ստացվում է, որ բուհերին ինքնավարության իրական «տիտղոսով» օժտելուն վերաբերող կոչերն առ ոչինչ են։

Իմ հանձնարարությամբ Հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Ակադեմիայի ռեկտոր՝ Խաչատուր Ղազեյանի հետ պարզաբանումներ ստանալու նպատակով, որին ի պատասխան՝ ռեկտորը հերքել է տեղեկությունը` ասելով, որ որևէ աշխատակցի հետ պայմանագիր չերկարաձգելը պայմանավորված չէ քաղաքական հայացքներով: Եթե խնդիրը ազատված աշխատակիցների ընդդիմադիր քաղաքական հայացքները լիներ, ապա իրենց մոտ չէին շարունակի դասավանդել Խոսրով Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գևորգ Դանիելյանը:

Իհարկե, իմ իրավասության սահմաններում գնալու եմ ահազանգի հետքերով, գրություններ եմ ուղարկելու ինչպես ՀՀ իրավասու օղակներին, այնպես էլ միջազգային գործընկերներիս՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով ընդդիմադիր գործիչների աշխատանքային պայմանագրերը չերկարացնելու անընդունելի իրողության վրա:

Հ․Գ․ Բուհերի ապաքաղաքականացվածությունը ոչ թե իշխանության գալու համար օգտագործվող քարոզ է, այլ՝ անհրաժեշտություն, որը պետք է պահպանվի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քրիստոսը քարե արձանների մեջ չի ապրում․ նա ապրում է Աղավնոյի տներում․․․

Հաջորդ գրառումը

Հերթական անգամ ազգային քաղաքական դաշտը կուլ տվեց կապիտուլյանտների նետած խայծը. Վարուժան Գեղամյան

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հերթական անգամ ազգային քաղաքական դաշտը կուլ տվեց կապիտուլյանտների նետած խայծը. Վարուժան Գեղամյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական