Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցեղասպանության դեմ պայքարը ամեն հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ է բացել մեր առաջ

21/04/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ցեղասպանության դեմ պայքարը միշտ եղել է հայ ժողովրդի դեմ պայքարների ճակատին՝ յուրաքանչյուր հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ բացելով մեր առաջ»։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ Անթիլիասում անցկացվող «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարին։ Հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան հակիրճ տողերով ներկայացուց դասախօսը եւ անոր հայանպաստ աշխատանքը։ Դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ իր խօսքին մէջ ընդգծեց, որ պէտք է շարունակենք Արցախի մէջ տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները որակել իբրեւ ցեղասպանութիւն, որովհետեւ առանց ցեղասպանութեան հատուցման՝ արցախահայութեան վերադարձը եւ իրենց իրաւունքներու ապահովումը անկարելի է։ Խօսելով պետութիւններու անտարբերութեան մասին՝ ան ըսաւ, որ պատճառը պետութիւններու պարտաւորութիւններէ խուսափիլն է եւ իրենց աշխարհաքաղաքական շահերուն չհամընկնիլը։ Այս ծիրին մէջ ան յանձնարարեց նեղի մատնել ղեկավարները՝ Ալիեւի հետ իրենց գործակցութեան համար։ Օքամփօ նաեւ բացատրեց միջազգային օրէնքի նրբութիւնները, օրինակ երբ Ալիեւին ցեղասպան անուանելը կը պահանջէ յատուկ դատավարութիւն, ուստի նոյն խնդիրը տարբեր կերպով կարելի է բարձրացնել։

Օքամփոյի զեկոյցէն ետք, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան խօսք առնելով՝ ըսաւ, որ ցեղասպանութեան դէմ պայքարը միշտ եղած է հայ ժողովուրդի պայքարներու ճակատին՝ իւրաքանչիւր հանգրուանին ա՛լ աւելի մարտահրաւէրներ բանալով մեր առջեւ։ Ան մտահոգութիւն յայտնեց, որ ժամանակի ընթացքին ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման պայքարը կրնայ նուաղիլ։ Օսկանեան խօսեցաւ Արցախի ցեղասպանութեան հարցը բարձրացնելուն շուրջ Օքամփոյին տարած աշխատանքին մասին եւ հարց տուաւ մեր դատին համար իրաւաբանութեան եւ քաղաքականութեան ճիշդ օգտագործումին գծով՝ շեշտելով Հայաստանի իշխանութեան կարեւոր դերակատարութիւնը այս հարցին շուրջ։

Զեկոյցներէն ետք տեղի ունեցաւ շահաւէտ քննարկում-զրոյց, ուր անդրադարձ կատարուեցան Արցախի մէջ կատարուած մարդկային իրաւունքներու խախտման քաղաքական հարց ըլլալուն, ինքնավարութեան, երրորդ կողմի պատասխանատուութեան, Արդարադատութեան Միջազգային Դատարանին մէջ այս հարցերուն բարձրացման, Սփիւռքի դերակատարութեան, անիրական երազներով պայքար տանելու վտանգին, Ռուսիոյ խաղաղապահ ոյժերու դերակատարութեան եւ հանրային կարծիքի ազդեցութեան մասին, ի շարս այլոց»։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոլորովին անարդար վիճակի է դիմադրում Ռուբենը. Նուբար Աֆեյան

Հաջորդ գրառումը

Չենք բացելու ճանապարհը, իշխանությունը մեզ խաբել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

Չենք բացելու ճանապարհը, իշխանությունը մեզ խաբել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական