Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան

26/04/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։

Գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ինչ շարժում է սկսվում․

Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե  մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային միջազգային հանրության համար։

 Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ։ Այս շարժումը Հայաստանի’ մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է։ Մենք ուզում ենք ներսում կարգավորել մեր տունը, մաքրել այն, դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից։ Եվ հենց նմա’ն շարժումը բնականորեն պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը։

Ինչի պետք է հանգեցնի շարժումը․

Հենց լինի կոնսենսուս ու լայն գիտակցում՝ ներքին հաշտության և ազգային արժանապատվության վերագտնման , անմիջապես ձևակերպվելու է նոր իշխանության սուր պահանջը։ Նոր միջավայրը պահանջելու է նոր իշխանություն։ Սա շաբաթների խնդիր է, թող ոչ ոքի չթվա, թե սա անժամկետ պրոցես է։ Այս պահի էմոցիաներից մենք պետք է կարողանանք աճեցնել և ձևակերպել քաղաքական հարցեր, տալ քաղաքական հարցերի լուծման ճանապարհային քարտեզ։

Ինչի դեմ ենք ոտքի ելել․

Հայ հասարակության զգալի մասն առայժմ էմոցիոնալ մակարդակի վրա է մերժում գյուղ տալը, բայց չի հասկանում, թե որն է դրա իրական այլընտրանքը։ Նրան ամեն կողմից ներարկում են, որ այլընտրանք չկա՝ կա’մ զիջում է, կա’մ պատերազմ։ Զիջումը չի պատկերացնում` ինչ է, իսկ պատերազմ բնականաբար չի ուզում։ Հենց սրա համար է նախ պետք բացատրել, որ թափ առնող շարժումը Հայաստանի’ մասին է, մե’ր մասին է, և որ վերագտնված Հայաստանը բնականաբար շարունակելու է բանակցություններն Ադրբեջանի հետ, և դա անելու է արդեն որպես սեփական շահը գիտակցող պետություն։ Բայց մինչև այդ պետք է կետ առ կետ, բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով բացատրել, որ.

1. Առանց ամբողջական սահմանազատման` անթույլատրելի է Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց շփման գոտում տարածքների միակողմանի հանձնումը,

2. Հանձնման այս պրոցեսը բերելու է ՀՀ ԶՈւ պաշտպանական գծի կազմաքանդմանը, ինչը ոչ թե պակասեցնելու, այլ հակառակը` մեծացնելու է պատերազմի վտանգը,

3. Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջական սահմանազատումը պարտադիր է զերծ մնալ զորքերի տեղաշարժից և սահմանագծման աշխատանքներից,

4. Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ իրականացնել ամբողջական սահմանազատում, և վերջնական համաձայնության ձեռքբերումից հետո միայն իրականացնել սահմանագծում։

Շատ կարևոր է արձանագրել, որ այս վիճակը ո’չ թե 2020-ի պատերազմի, այլ՝ 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Սա մեզ կհուշի ճիշտ քաղաքական լուծումը։ Սա, ամենից բացի, մեզ կհուշի նաև, թե ընդդիմադիր իրապես լայն համախմբման ճանապարհին ինչպես խուսափել նախկին կոպտագույն սխալներից։ Այսօր “ընդդիմադիր գետնի վրա” արդեն բոլորովին նոր իրավիճակ է, բնական պրոցեսի արդյունքում նոր անուններ ու գործիչներ են առաջ եկել, մարդկանց մոտ բոլորովին նոր որակի դիմադրության տրամադրություն կա, և այս ամենի հետ պարտադիր պետք է հաշվի նստել` մի կողմ թողնելով հին ու նոր բոլոր վեճերը ու նաև հավակնությունները»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական