ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ ««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշմանը:
Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»:
Ինչպես հայտնի է, «Վերածնվող Հայաստան» կուսակցություը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը և կուսակցության անդամ երեք պատգամավորները՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը, վայր են դնում մանդատները։