Թուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Իրանի ղեկավարի հայտարարությանը, որը նա արել է Էրդողանի հետ հանդիպման ժամանակ.
Իրանի պետության գլուխ Խամենեին այն ուղերձը, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի (մասնավորապես` Սյունիքի տարածքի) նվաճում, որը կհանգեցնի Իրան-Հայաստան սահմանի փակման, կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում` հստակ շեշտադրումներով:
Եվս մեկ անգամ փաստենք, որ Սյունիքը շարունակում է մնալ հայկական առաջին հերթին Իրանի շնորհիվ: Ուստի հայ-իրանական հարաբերությունները պետք է բարձրացվեն ռազմավարական նոր մակարդակի` դա դարձնելով մեր անվտանգային նոր ճարտարապետության հիմքերից մեկը:
Մինչդեռ ՀՀ կապիտուլյանտների իշխանությունը փոխանակ Իրանի հետ խորացնելու համագործակցությունը, հանձնել են Իրանի հետ կապող միակ ճանապարհը Ադրբեջանին, իսկ նոր ճանապարհ չկա, բայց դրա փոխարեն ակտիվորեն շփվում է ու դրական ազդակներ փոխանակում այդ նույն ճանապարհի փակումը կազմակերպած Թուրքիայի հետ: Թուրքամետությունը հենց այսպես է լինում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Կարդալ նաև թելեգրամում` t.me/varuzhandragoman