Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«1. Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանն Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի դաշնակիցը չէ։
Նման հայտարարությունն կոչված է իբր Երևանին ներկայացնել որպես հակամարտության չեզոք կողմ։ Այնուամենայնիվ, դա այդպես չէ:
Այս հայտարարությունից անմիջապես հետո Զելենսկու այցը Երևան ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն հայտարարում է չեզոք դիրքորոշում, այլև ցույց է տալիս կողմերից մեկի նկատմամբ նախապատվություն:
2. Փաշինյանի հայտարարությունը, թե Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նշանակում է, որ Երևանի դիրքորոշումը հետևյալն է. Ռուսաստանը պետք է հեռանա Ղրիմից, Դոնբասից և այլ տարածքներից։
Սա արդեն քաղաքական հայտարարություն է, որը նաև ցույց է տալիս Հայաստանի դիրքորոշումը։
3. Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում: Իրականում դա արդեն կատարված փաստ է։ Սակայն այս հայտարարությունը քաղաքական մեսիջ է Արևմուտքին, որ Երևանը գնում է կապերի խզման Մոսկվայի հետ։
Հավանաբար, նման հայտարարությունները կոչված են ստանալու Բրյուսելի և Վաշինգտոնի աջակցությունը։
Խնդիրն այն է, որ այն երաշխիքները, որոնք այսօր մեզ անհրաժեշտ են, ոչ ոք պատրաստ չէ տրամադրել: Ընդ որում, խզման գործընթացը Թուրքիան և Ադրբեջանը օգտագործում են որպես հնարավորությունների հերթական պատմական պատուհան։
Ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կարող է ձեռնպահ մնալ Հայաստանի համար անվտանգության պարտավորությունների կատարումից, որը գնում հարաբերությունների խզման և Արեւմուտքի կողմից սպասում է երաշխիքների, իսկ Արևմուտքն ինքը ոչ մի իրական երաշխիք չի խոստացել, Ադրբեջանին վստահելի գործընկեր է համարում, չի «պատժել» նրան Արցախում էթնիկ զտումների համար և շնորհավորել Ալիևին «վերընտրվելու» կապակցությամբ։
Այսինքն՝ նոր դաշնակից այստեղ և հիմա չենք ստանում, բայց առկա զսպող մեխանիզմը թուլացնում ենք։ Ինչ-որ հովանոցի բացակայությունը վերածվում է հարվածելու մեծ գայթակղության և հետևանքները մեզ համար չափազանց ակնհայտ են»։