Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան

24/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընտրություններին գնալիս կարող ենք թույլ տալ ճակատագրական սխալ՝ կրկնելով գեներալներին բնորոշ հայտնի սխալն ու պատրաստվել «նախորդ մարտին»։

Նրանք

Իշխանությունը եկավ «Նոր Հայաստան» գաղափարով, ստացավ պատմական ողբերգություն, իսկ առաջիկա ընտրություններին գնալու է «Իրական Հայաստան» -ի գաղափարով, որի տոտալ քարոզարշավն է տանում հիմա։ Իրականում իշխանությունը ոչ մի բան չունի առաջարկելու հասարակությանը։
«Իրական Հայաստանը» շատ կոնկրետ գաղափար է. դա Երևանի ագլոմերացիան է։ Դատարկվող մարզեր, կես միլիոնի չափ ներքին գաղթյալներ Երևանի մերձակայքերում։ Այս իշխանությունն ակնկալում է Ալիևի և Էրդողանի ուղիղ աջակցությունը վերընտրվելու հարցում. գինն այս նախագիծն է։

Մեր անելիքը

Հաղթելու և Հայաստանում իրավիճակ փոխելու պայմանն այն է, որ մյուս ուժերը Հայաստանին և հայ հասարակությանն ուրիշ առաջարկելու բան ունենան։ Կոնկրետ, հստակ ասելիք։ Առանց սեթևեթանքների։
Նախկին նախագահները կամ այլ հարգարժան դեմքեր խոսում են նախկինում իրենց կառավարման ժամանակահատվածների առավելություններից, բերում են բանակցային տարբեր փաթեթների, նախագծերի օրինակներ և այլն։ Այդ ամենում իհարկե ճշմարտության մեծ տոկոս կա, բայց այսօր հայ հասարակությանը դրանով ոչինչ չի առաջարկվում։
Իհարկե, 1991-1998 թվականները համեմատության եզր չունեն այսօրվա հետ, իհարկե Քի-Վեսթը պատմական փաստաթուղթ էր, իհարկե Մադրիդյան սկզբունքները խոշոր ձեռքբերում էին, իհարկե Կազանը խաղաղ լուծման հնարավորություն էր, փառք ու պատիվ դրանք կերտողներին, բայց դրանք չեն ստորագրվել, չեն կիրառվել, և արդեն պատմություն են, ու այսօրվա ելակետից գրեթե ոչինչ չեն կարող տալ հայ ժողովրդին։
Ժողովուրդը ելքեր է ուզում այսօրվա´ վիճակից։
Շեշտը դնել մինչև 2018 ձեռքբերումների վրա, նշանակում է՝ պատրաստվել նախորդ ընտրություններին։

Քվեարկելու է այսօրվա հասարակությունը

Փոփոխություններ ուզող հասարակության 70 տոկոսն ուզում է լսել նոր առաջարկ՝ իր առաջիկա կյանքի, իր ընտանիքի մասին, ներառյալ՝ հարցեր անվտանգության, տնտեսության, սոցիալական երաշխիքների, ոլորտային ռեֆորմների շուրջ՝ այն ամենի, ինչը մարդու վաղվա կյանքի համար կարևոր է։ Էլ չասած, որ քվեարկելու իրավունք ունեցող սերունդ կա, որն ընդհանարպես տեղյակ չէ և չի էլ ուզում տեղյակ լինել, թե ղարաբաղյան բանակցություններից որը ինչ էր, և ինչ եղավ։
Հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանը առաջ գնալու համար։ Ընտրողը դարձել է շատ պրագմատիկ, տեղ-տեղ՝ մերկանտիլ։ Դա լավ կյանքից չէ, բայց դա փաստ է։

Մենք գործ ենք ունենալու մի հասարակության հետ, որը

ա. Տասնյակ հազարներով փախցնում է իր զորակոչային տղաներին
բ. Հարյուր հազարներով դիմում է Գրին-քարտի
գ. Այնուամենայնիվ՝ սիրում է իր հայրենիքը

Զուգահեռ ունենք հասարակություն, որտեղ

– կան տասնյակ հազարավոր պատերազմի մասնակից տղաներ, ովքեր լավ չհասկացան, թե ինչ կատարվեց, և որոնք իրենց պարտված չեն զգում, որովհետև մի քայլ չեն վարանել երկիր պաշտպանելուց
– Կա մի մեծ շերտ, որի արժանապատվությունը խիստ վիրավորված է, և որոնք կյանքը միայն «ուտել և ֆռֆռալը» չեն պատկերացնում։
– Կա լիդերների շքախմբերից դուրս հանրային շերտ, առավելապես կրթված, ովքեր շատ լավ հասկանում են, ինչ եղավ 2018-ից հետո, բայց նաև կոշտ հարցեր ունեն մինչև 2018-ը բոլոր իշխանություններին։

Այս իրողությունները հաշվի առնելով է պետք գնալ ընտրությունների, և եթե կա հաղթելու վճռականություն, ապա այս իրողությունները շրջանցել չի լինելու. այս հասարակությունն է քվեարկելու։ Պետք է գտնվի բովանդակություն, որն այս հակասություններով հանդերձ կկոնսոլիդացնի անհրաժեշտ քանակ՝ հաղթելու ու այս մղձավանջից դուրս գալու համար։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի վերաբերյալ հայտարարություն. Սիրանուշ Սահակյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենօրյա «սրտիկներն» ու Ալիևի ամանորյա «անսիրտ» ուղերձը

02/01/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի վերաբերյալ հայտարարություն. Սիրանուշ Սահակյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական