Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման․ Վահե Հովհաննիսյան

09/06/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը, իրականում, մի մեծ Արագածավան է։ Մասշտաբների տարբերություն է, և ոչ՝ բովանդակության։ Ողջ երկրով այլ «սուրոներ», կապել են «գալստուկները» ու փչան Սուրոյից դարձել պարոններ, մեծարգոներ․ Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է՝ «Սպասվող զարգացումների մասին»:

Նա, մասնավորապես, նշել է. «Գյուղի Սուրոն մի գյուղում մի տղայի հանդեպ իրեն պահում է անասունի պես։ Մասշտաբային այլ «Սուրոներ»՝ երկրի մակարդակով 5000, 10 000 տղերքի հանդեպ նույնը չե՞ն արել. պատերազմ հրահրելով, պատերազմը շուտ չկանգնեցնելով։

Մեր կյանքի ամեն քայլին մի ՔՊ-ական «Սուրո» է՝ անգրագետ, անպիտան, մատնիչ ու անհայրենիք։ Արդեն ունեն գալստուկ, ստանում են պրեմիա, անգիր արած 4-5 նախադասություն՝ տանք պրծնենք, Նիկոլը ի՞նչ անի, Ղարաբաղը միշտ էլ մերը չի եղել, նորմալ առևտուր կանենք թուրքերի հետ և այլն։

Շատ հստակ ձևավորվել է «Սուրոների կաստան», որը վատ դերձակի նման մկրատն առած ձևում է մեր հայրենիքը, ու կտոր-կտոր դեն շպրտում։

Կա ենթասուրոների մեծ զանգված, որը հորինած ինքնաարդարացմամբ սպասարկում է «Սուրոների կաստային»՝ հիմնականում քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների մեջ։ Սրանք սուրոներին ուժ են տալիս, թույլ են տալիս մարդ զգալ։ Եվ «սուրոները», շրջապատված ոստիկան, քննիչ, դատախազ, դատավոր շքախմբով, իրենց զգում են անվտանգ ու հարատև։

Բայց Արագածավանի ժողովուրդը ցույց տվեց այն ընթացքը, որը սպասում է Հայաստանին։ Իսկ հրապարակայնորեն խոսող արագածավանցիները ցույց տվեցին, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանում սպասվող փոփոխությունների առաջնորդությունը՝ պարզ, շիտակ, տրամաբանված, մարդկային դեմքով, մարդկային ցավով։ Այս արագածավանցի լիդերները շատ ավելի արժեքավոր են, քան՝ երևաններում, դուբայներում, լոսերում, միկոնոսներում, վիեննաներում և այլուր իրենց գույքերին գերի լիդերները։

Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման։ Ու ժամանակն է նաև, որ ենթասուրոները անհատական որոշումներ կայացնեն՝ «լիարժեք սուրո՞» են, թե՞ մարդ։ Կարևոր է նաև, որ բուն «սուրոների կաստայում» ճիշտ հասկանան պրոցեսները։ Լինեն մարդիկ, ովքեր գոնե իրենց անձնական շահերից ելնելով կհասկանան, որ ընթացքը տանում է պայթյունի։

Հայաստանում անկասկած լինելու են լուրջ փոփոխություններ, ու կարևոր է թե´ ժամանակը, թե´ սահունությունը, խաղաղ ընթացքը։ Այս մի պրոցեսը նախորդ բոլորից պետք է տարբերվի. այն պետք է լինի վստահության վրա հիմնված, իրար աչքերի մեջ նայելով, այն պետք է լինի նոր մարդկանցով, նոր գաղափարներով, նոր անկեղծ խոսքով, նոր շարժումներով ու իրար լսելու, իրար հարգելու նոր մշակույթով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընտանեկան-թայֆայական կառավարում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանք կատարող տրակտորի ուղղությամբ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Կրթելը գայթակղիչ զբաղմունք է, իսկ կրթվելը` ձեզ մոտ երբևէ չստացված

19/05/2025
Հրապարակախոսություն

Ուզում եմ Աննային հարցնել՝ ցույց տուր քո դաստիարակած երեխաներին. դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞

19/05/2025
Հրապարակախոսություն

Իսկ այսօր ինչ-որ մի տխմար ամբողջ աշխարհի աչքի առաջ խայտառակեց մեր երկիրը

19/05/2025
Հրապարակախոսություն

Թշնամու համար առնվազն չի եղել առանձին վերցրած Արցախի հարց, այլ եղել է հենց միասնական հայկական խնդիր, որի արցախյան հատվածի «լուծումից» հետո, այժմ հերթը հայաստանյան մասինն է

18/05/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանք կատարող տրակտորի ուղղությամբ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Մտածել, որ եվրոպացին կարող է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծել, մանկամտություն է. Քոչարյան

19/05/2025

Պետությունը պետք է գնահատի իր պոտենցիալը՝ սեփական բանակ, անվտանգային համակարգ, և որքան ուժեղ է պետությունը, այնքան ավելի գրավիչ գործընկեր է...

ԿարդալDetails

Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, նրա ձեռքերն արյան մեջ են, նա թալանչի է, ՀՀ-ին վերաբերվել է որպես «խոպանի տեղ». Ալեն Սիմոնյան

19/05/2025

 Խոսակցությունները, որ Իրան-Հայաստան գազամուղը պետք է ունենար ավելի մեծ շառավիղ, բացարձակ սուտ են. ՀՀ երկրորդ նախագահ

19/05/2025

Չեմ կարծում, որ գերիների հարցն այս իշխանություններին հետաքրքրում է. Ռոբերտ Քոչարյան

19/05/2025

Ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել, չեք ուզում հարցրեը լուծվեն, գնացեք, ում ուզում եք քվեարկեք

19/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական