Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ու Աստված մի՛ արասցե, եթե այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարությամբ շարունակի պաշտոնավարել.Վարուժան Գեղամյան

07/05/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ու Աստված մի՛ արասցե, եթե այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարությամբ շարունակի պաշտոնավարել։ Այդ դեպքում, մեծ հավանականությամբ, ոչ շատ հեռու ապագայում մեր քաղաքների դպրոցների վրա էլ կհայտնվի այն նույն պաստառից, որ տեսնում եք կից նկարում ու որի վրա գրված է «Երջանիկ է նա, ով թուրք է» (Ne mutlu türküm diyene)։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը .

«Հայկական մամուլը գրեթե չանդրադարձավ այն փաստին, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան փակեց իր երկրի տարածքում գործող 8 թուրքական դպրոցները, իսկ երկու երկրների միջև առևտրային համագործակցությունը սաուդների կողմից ավելի դաժան կերպով արգելակվեց՝ կրճատվելով ավելի քան 90%-ով։ Այս գործողություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը ստիպված է մեկնել Ս.Արաբիա՝ փորձելով մեղմել կոնֆլիկտը։

Այս լուրը ոչ միայն Մերձավոր Արևելքում ուժի ցուցադրության՝ որպես միակ աշխատող գործիք ընդգծելու համար եմ բերում, այլև ևս մեկ կորցրած հնարավորության մասին խոսելու։

Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, այլ ոչ թե թուրքամետ օկուպացիոն ռեժիմ, ապա առնվազն նոյեմբերի 10-ից սկսած Հայաստանի Հանրապետությունն արդեն ռազմաքաղաքական բնույթի մի քանի պայմանագիր կնքած կլիներ երեք երկրի՝

– Իրանի,

– Սաուդյան Արաբիայի,

– Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

Հաշվի առնելով այս երեք երկրներից Հայաստանին եկող պարբերական ազդանշաններն ու համագործակցության ձևաչափերի խորացմանն ուղղված ուղերձները՝ մենք դեռ հետաքրքիր ենք տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող պետություններին։ Միևնույն ժամանակ՝ այս երկրների հետ հարաբերությունների խորացումը մեր պետության անվտանգային և տնտեսական միջավայրը բարելավելու եզակի իրական հնարավորություններից է։

Բայց այդ և այլ հնարավորություններ իրականություն չեն դառնալու, քանի որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ոչ միայն ունակ չէ անել այդպիսի լուրջ քայլեր, այլև չի ցանկանում։ Չի ցանկանում, որովհետև կապիտույլանտ է, տգետ ու փաստացի թուրքամետ՝ պատրաստ թշնամու առջև մշտապես ծնկի եկած մնալու։

Հենց սա է պատճառը, որ, օրինակ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն որևէ քայլ իմ նշված ուղղությամբ չեն պատրաստվում անել, այլև հակառակը։ Նրանք հետևողականորեն քանդում են Երևանի պետհամալսարանը, որի պատերի ներքո է գործում Հայաստանի ամենապետականամետ ինստիտուտներից մեկը՝ Արևելագիտության ֆակուլտետը, որում դասավանդող մասնագետները շատ լավ գիտեն տարածաշրջանային իրողությունները և բոլոր իմաստներով խանգարում են թուրքամետներին մինչև վերջ հանձնվել Թուրքիային։

Փոխարենը ուժեղացնելու մեր պետության դիմադրողականությունը՝ մենք տեսնելու ենք չիջում բոլոր հարցերում՝ հանուն սեփական իշխանության։

Ու Աստված մի՛ արասցե, եթե այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարությամբ շարունակի պաշտոնավարել։ Այդ դեպքում, մեծ հավանականությամբ, ոչ շատ հեռու ապագայում մեր քաղաքների դպրոցների վրա էլ կհայտնվի այն նույն պաստառից, որ տեսնում եք կից նկարում ու որի վրա գրված է «Երջանիկ է նա, ով թուրք է» (Ne mutlu türküm diyene)։ Այսպիսի պաստառներ են փակցված այսօր Պոլսի հայկական բոլոր դպրոցներում (իսկ դպրոցների թիվը, ինչպես որ հայերինը, գնալով պակասում է)»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմից հետո իմ մեջ ուժ գտա գալ Արցախ. 9 տեղ անձնագիրս եմ ցույց տալիս, որպեսզի իմ հող մտնեմ. նիկոլ, անգերեզման մնաս. Տիգրան Վարդանյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. ՓԱՍՏԱԹՈւՂԹ

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. ՓԱՍՏԱԹՈւՂԹ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական