Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւր եք Դուք՝ մտավորականներդ. լռո՞ւմ եք. իշխանությանն եք հաճոյանում. արթնացեք, ձայն հանեք. Հայր Ասողիկ

12/06/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարածաշրջանային լրջագույն զարգացումների, անիմանալի արհավիրքների առջեւ է կանգնած մեր Երկիրը: Համազգային համերաշխություն եւ միասնություն կայացնելու փոխարեն՝ ազգային ինքնության եւ արժեհամակարգի հիման վրա, Երկրի պետական ու քաղաքական գործիչները եւ ուժերը զբաղված են միմյանց քարկոծելով, միմյանց խաչելով…

Ավելին, իշխանությանց որոշ բարձր եւ խոնարհ ներկայացուցիչներ՝ ծանր կերպով մեղանչում են Սահմանադրության, օրենքների եւ միջազգային նորմերի առջեւ՝ բարբարոսաբար հարձակվելով Հայոց Եկեղեցու վրա. Ամենայն Հայոց Հայրապետը Եկեղեցու նվիրապետության մարմնացումն է եւ շնորհաբաշխության աղբյուրը, ուստի նրա Անձը կերպավորում է Եկեղեցու ամբողջությունը:

Սա աստվածաբանական խորհուրդ է, որի ընկալման համար պահանջվում է համապատասխան կրթություն ու գիտություն: Չկա այս ամենը՝ պետք է իսպառ լռել ու կարկամել:

Իսկ այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները՝ բարձր եւ խոնարհ: Ո՞ւր եք Դուք: Որտե՞ղ է Ձեր կենդանի պատը՝ ողջախոհ, հաշտարար, փրկարար:

Ազգային պետությունն ու Ազգային Եկեղեցին են վտանգված, իսկ Դուք լռո՞ւմ եք: Թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում՝ անսկզբունք կրկնելով անհեթեթ մտքեր, հարցեր ու խոսքեր, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը…

Արթնացեք, ձայն հանեք, երեւան եկեք եւ ջանքեր գործադրեցեք կանխելու նոր արհավիրքները: Նաեւ, առավել եւս նաեւ Ձեր անսկզբունքայնության եւ անգործության պատճառով է, որ տարիներ շարունակ կորուստներ ու ողբերգություններ ունեցավ Հայաստանն ու մեր ազգը…

Ողջախոհություն ունեցեք եւ օրինակ վերցրեք բարձր Մտավորական պետական գործչից՝ ՀՀ առաջին Նախագահից, ով իմաստությունն ունեցավ ի դեմս Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի հերոսացնելու Հայոց Եկեղեցին, իսկ այսօր աջակից ու զորակից լինելու Հերոս Եկեղեցու գահակալին եւ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի արժանահաջոդին՝ առաքինազարդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Այս նկարագիրն ու կեցվածքը հարկավոր է ազգին, պետությանն ու իշխանություններին, քանի որ Դուք՝ մտավորականներդ եք կոչված կերտելու մերազնյա ԱՐՇԱԼՈՒՅՍԸ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին. Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Եվրամիությունը շուտով Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման ծրագիր կներկայացնի. Schengen News

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Միջազգային

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Հաջորդ գրառումը

Եվրամիությունը շուտով Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման ծրագիր կներկայացնի. Schengen News

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական