«Այլընտրանքային նախագծերի խումբ» կազմակերպության անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղվա ասուլիսին։
«Մեկ հարցանի ասուլիսը
Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված-մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս։
Մնացածը ենթահարցեր են. էս ի՞նչ ես բերել մեր գլխին՝ առանց քարտեզների ճշտման, առանց սահմանազատման սկզբունքների հստակեցման, առանց Արցախի հայության հստակ երաշխիքների ո՞նց ես նման բան արել, ո՞ր իրավունքով, ո՞ր տրամաբանությամբ։ Հասկանու՞մ ես, թե ինչի´ առաջ ես կանգնեցրել երկիրը։
Սեղանին ուրիշ հարց չկա։ Ու չկա նաև պատասխանը, թե ժողովուրդն է իր քվեով լիազորել։ Ընտրության դու գնացել ես այս հարցերի շուրջ այլ ծրագրով ու այլ խոստումներով։
Բոլոր նախարարները, փոխնախարարները, դիվանագետները, քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողները, պատգամավորները պետք է այդ հարցը գոնե մտքներում տան իրենց «Մեծարգոյին» ու հասկանան, որ նրա հետ հավասար դնում են իրենց ստորագրությունները»,- գրել է Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։