Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն

21/09/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս հոդվածս հատուկ եմ հրապարակում հենց ՀՀ Անկախության օրը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող վարչակազմը կանխատեսելիորեն ճամարտակելու է այսօր «ինքնիշխանության», «պետականության» և իրենց պատճառով պատմական մինիմումի հասած այլ կարևոր արժեքների մասին, այլ նաև այն պատճառով, որ եթե ճիշտ չգնահատենք գլոբալ և տարածաշրջանային տենդենցները, ապա հաջորդ տարի կարող ենք անգամ օրացույցում իներցիայով կարմիր գույնով տպվող այս օրն էլ չունենալ:

Եվ այսպես, մի քանի արձանագրում, որոնք, գուցե, տհաճ լինեն ոմանց համար, սակայն դառը ճշմարտություն են:

1. Հայաստանի Հանրապետությունն այսօր ինքնիշխան չէ, և Փաշինյանի իշխանության հետագա գոյության դեպքում նաև դադարելու է անգամ ֆորմալ իմաստով պետություն լինել: Եվ գլխավոր պատճառն այն չէ, որ 2021 թ.-ի մայիսից, հետո՝ նույն թվի նոյեմբերից, հետո՝ 2022 թ.-ի սեպտեմբերից այն չի վերահսկում սեփական տարածքի մի մասը (160 քկմ): Նիկոլի Հայաստանն ինքնիշխան չէ այլևս 2՝ էլ ավելի դաժան պատճառով:

Առաջինն այն է, որ Հայաստանն իր որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով ոչ թե սեփական, այլ փաշինյանական ոհմակի դրսի տերերի շահերով: Վերջին տարիներին,  հատկապես՝  վերջին ամիսներին կայացված կարևորագույն որոշումներն անվտանգության և արտաքին ոլորտներում հակասել են հայ ժողովրդի շահերին: Հայաստանն ինքնիշխան չէ, որովհետև այլևս ինքը չէ իշխանություն իր իսկ տարածքում:

Երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլի Հայաստանն իր որոշումներում ոտնահարում և տրորում է սեփական Անկախության հռչակագիրը, սեփական Սահմանադրությունը և սեփական օրենքները: Արցախի նկատմամբ նրանց հանցավոր հրեշագործությունը հենց դրա ամենադաժան և արյունալի ապացույցն է:

2. Սեպտեմբերի 19-ը սև օր է հայ ժողովրդի պատմության մեջ ոչ միայն բազմաթիվ նոր զոհերի և կորուստների պատճառով. սեպտեմբերի 19-ը խարան է մեր ժողովրդի ճակատին, քանի որ հայերիս կողմից հիմնադրված մի պետություն թողեց, որ թշնամին անկաշկանդ հոշոտի հայերիս կողմից հիմնադրված մեկ այլ պետություն: Սա ազգի նվաստացման, ստորացման, բարոյազրկման հանցավոր որոշում էր, որ նպատակային կերպով իրականացրեց գործող ոհմակը:

3. Իշխանությունը կեղծ հիմնավորում էր բերում, թե իբր Հայաստանը չի խառնվելու արցախյան աղետին, որպեսզի «չտրվի ադրբեջանական սադրանքներին» և «չխաղա ռուսական խաղը»: Այս երկու պնդումները բացարձակ կեղծ են: Եթե Ադրբեջանը ցանկանար ներքաշել Հայաստանն այս սրացման մեջ, ապա Արցախում վայրագություններ իրականացնելուն զուգահեռ՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ոչ թե «հարաբերական անդորր» կպահպանի, այլ՝ ինտենսիվ կկրակեր:

Ունեմ տպավորություն և հիմնավոր կասկած, որ Արցախի դեմ Ադրբեջանի ջարդերն իրականացվել են Փաշինյանի իմացությամբ, եթե ոչ՝ իր հետ սինխրոնիզացված:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեծագույն դավաճանություն է 120 հազար մարդու կյանքի հաշվին գեոպոլիտիկ խաղեր տալ և շարունակել ապահարզանը ոչ լավագույն, բայց միակ դաշնակցի հետ:

4. Վերջերս հնչեցված Փաշինյանի պնդումը, թե նա հրաժարվել է Արցախից Պրահայում, որովհետև դրան նախորդած՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային Ռուսաստանը պատշաճ աջակցություն մեզ չցուցաբերեց, հերթական սուտն է: Այո՛, Ռուսաստանը և իր հետ ասոցիացվող ռազմաքաղաքական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, համարժեք չէր ստեղծված իրավիճակին: Բայց: Դնում եմ մի կողմ, որ 2018 թ.-ի ամբողջ վախկանալիան հենց Արցախը հայաթափելու համար էր: Դա ապացուցվեց «թավշյա» կառավարության առաջին իսկ քայլերով՝ մինչև 44-օրյա պատերազմ և պատերազմի ընթացքում:

Այլ կարևոր բան եմ ուզում հիշեցնել. Արցախից հրաժարվելու համար «մեյդան բերած» Ալմաթիի հռչակագիրը՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմք, սկսվեց շրջանառվել ՀՀ ԱԳ նախարարի շուրթերով դեռևս 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից (տես՝ Միրզոյանի հարցազրույցն «Արմենպրես»-ին հենց այդ ժամանակ): Եվ երկրորդը՝ Արցախի շուրջ «նշաձողն իջեցնելու» մոտեցման մասին Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց կրկին մինչև Ադրբեջանի 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան՝ 2022 թ.-ի օգոստոսին: Այս փաստերը դարձյալ ապացուցում են, որ Արցախը հանձնելու ծրագիրը գոյություն է ունեցել ի սկզբանե Փաշինյանի գլխում: Մնացածն էժանագին կռուտիտներ են:

5. Կատարյալ տգետ է պետք լինել՝ պնդելու, թե Ռուսաստանը դուրս է գալու Հարավային Կովկասից: Եթե անգամ ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից, իսկ ռուս խաղաղապահները՝ Արցախից, Ռուսաստանը կգտնի նոր կոնֆիգուրացիա, նոր մեթոդներ՝ իր բնական աշխարհաքաղաքական տարածաշրջանում ներկայությունը շարունակելու համար: Չի՛ կարող Սև ծովում, Կասպից ծովում և Մերձավոր Արևելքում շահեր ու անմիջական ներկայություն ունեցող Ռուսաստանն իր ներկայության վակուում ստեղծել դրանց արանքում գտնվող ռեգիոնում: Էլ չասեմ՝ ռուսական գոտում գտնվող հարավկովկասյան Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին:

6. Հայաստանը չունի «արևմտյան» հեռանկար, հակառակ պնդումները կամ լիրիկա են, կամ՝ տգիտություն, կամ՝ խաբեություն: Հայաստանը կունենար տեսականորեն այդպիսի շանս, եթե հարևան Վրաստանը դառնար ԵՄ անդամ, սակայն այդ սցենարն էլ, լավագույն դեպքում՝ տասնամյակի սցենար է, որն այսօր անգամ տեսականորեն չի նշմարվում (հիշեցնեմ՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում առկա կնճիռները, Բորելի վերջին չոր հայտարարությունները Թբիլիսիում, և այլն):

7. Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որ սկսել է ճամբար փոխելու գործընթացը: Մնացածն ընտրել են կամ իրենց բևեռներին լոյալության, կամ՝ չեզոքության ճանապարհը: Սա գեոպոլիտիկ ինքնասպանություն է, հատկապես, երբ մի կողմից՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պարտվում և փլուզվում (ինչպես անցյալ տարի կանխատեսում էին արևմտյան շրջանակները), մյուս կողմից՝ Ռուսաստանին հաջողվել է բարենպաստ գործընթաց սկսել, այսպես կոչված, Գլոբալ Հարավի երկրների հետ (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, աֆրիկյան և արաբական երկրներ): Ասածս էլ ավելի ցցուն է դառնում, երբ հավելեմ, որ Հարավային Կովկասի տարածքում 3 ռեգիոնալ ուժերից երկուսը՝ Ռուսաստանն ու Իրանը, BRICS-ի անդամ են, Թուրքիան անդամության հայտ է տվել այդ կառույցին, իսկ Վրաստանն իր հերթին՝ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց այս տարվա հուլիսին Չինաստանի հետ: Այստեղ են ասել՝ «Յո՞ երթաս, Հայաստա՛ն…»:

Այս հակիրճ նկարագրությունը թելադրված է բացառապես հայկական շահերի պրագմատիկ վերլուծությամբ և ոչ թե՝ «գեոպոլիտիկ ճաշակի» թելադրանքով: Իրական խնդիրներից հայկական դիվանագիտության համար մոտ ապագայում ևս մեկ կարևոր խնդիր կավելացնեի. հայկական տրեկում կարիք կա ջանքեր գործադրել Ֆրանսիայի  և Ռուսաստանի քաղաքականությունները կոնֆրոնտացիոնից՝ առնվազն համադրելի դարձնելու ուղղությամբ:

Հ.Գ. Հիշում եմ, թե ինչպես 2019 թվականի ապրիլի 24-ին Փաշինյանը, մոռանալով, որ իր երկրում այդ օրը սգի և հիշատակի օր է, բերանը բաց՝ ռուսական РТР-ով իրենից գոհ խորհուրդներ էր տալիս նոր ընտրված Զելենսկիին, թե ինչպես է պետք աշխատել Պուտինի հետ (մեկը լիներ՝ իրեն խորհուրդ տար):

Աչքիս՝ Զելենսկին և Փաշինյանը հիմա տեղերով փոխվել են…

Հ.Գ. 2 Խորին ցավակցություններս Արցախում զոհվածների ընտանիքներին, բարեկամներին, հարազատներին: Ներեք մեզ, եթե կարող եք…

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

20.09.2023

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից

Հաջորդ գրառումը

Ձեզ ներում չկա, այդ թվում և` քեզ, պարո’ն Սմբատյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ձեզ ներում չկա, այդ թվում և` քեզ, պարո'ն Սմբատյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական