Խորապես վշտացած եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ. այս մասին X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ և արդար աշխարհ ունենալը չի կարող մոռացության մատնվել: Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար», – ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Վատիկանի Կասա Մարտա տան իր նստավայրում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը. Հայտնում է Vatican News-ը։
Մահը վրա է հասել ապրիլի 21-ին՝ Զատիկին հաջորդած երկուշաբթի օրը։ Պապը 88 տարեկան էր։
Առավոտյան ժամը 9:45-ին, Առաքելական պալատի Կամերլենգոն՝ կարդինալ Քևին Ֆարելը, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան. «Սիրելի եղբայրներ և քույրեր, խոր ցավով պետք է հայտնեմ մեր սուրբ հայր Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր առավոտյան ժամը 7:35-ին Հռոմի եպիսկոպոսը Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն: Նրա ողջ կյանքը նվիրվեց Տիրոջը և Նրա Եկեղեցու ծառայությանը: Նա սովորեցրեց մեզ ապրել Ավետարանի արժեքներով՝ առավել հավատարմությամբ և առավել համընդհանուր սիրով: Որպես Տեր Հիսուսի իսկական աշակերտ՝ մենք փառաբանում ենք Ֆրանցիսկոս պապի հոգին Միակ և Եռամիասնական Աստծո անսահման ողորմած սիրով»:









