Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարտի 1-ը հռչակենք Ազգային համերաշխության օր. Հայկ Դեմոյան

21/02/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարտությունների ու նվաստացումների չարագուշակ շղթան կտրելու, օտարահաճ գործակալական ցանցի լծից ազատագրվելու և ազգային նոր վերելք ապահովելու համար կարևոր ու բախտորոշ քայլ պետք է կատարենք. ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՈՒ ԲԱՑԱՌԵԼ փոխադարձ ատելության ու անհանդուրժողականության շարունակական սերմանումը: Պատկերացրեք, թե ի՞նչ հետևություններ են անում մեր թշնամիները՝ ամեն օր հետևելով մեզ ու մեր առօրյան, մեր խոսքերն ու գործերը: Իսկ որ հետևում են ամեն մի գրառում ու եթեր, կասկած անգամ չունենաք: Այդ մշտադիտարկումները վերլուծվում ու վերածվում են ագրեսիվ ու հավակնոտ հայտարարությունների, իսկ այնուհետև՝ գործողության: Համազգային դադարի, ես կասեի՝ հրադադարի կարիք ունենք բոլորս: Հենց դրանից են վախենում մեր հակառակորդները, հենց դա չի ցանկանում քպ-ական իշխանությունը, քանզի հեշտ է կառավարել պառակտված ու ատելությամբ լցված հասարակությունը:

Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի միջոցով հայ ժողովրդին, նրա ինքնությունն ու ժառանգությունը ստորացնելուն միտված գործողությունները պայմանավորված են մեզանում բոլոր սահմաններն անցած անհանդուրժողականությամբ: Դրա տարածմանն ու ամրակայմանը կամա թե ակամա մասնակցում ենք բոլորս, բայց կան նաև վճարվող ապիկարներ, ովքեր դա անում են գիտակցված՝ թույլ չտալու համար համազգային համախմբում ու հասարակության ներսում հանդուրժողականության ամրապնդում:

Անհանդուրժողականության հետագա տարածումն, առանց որևէ չափազանցության, կործանարար կարող է լինել բոլորիս համար: Հենց այդ անհանդուրժողականությամբ է չափվելու մեր դեմ նոր պատերազմ սանձազերծելու հավանականությունը, քանզի անհանդուրժողականությունը ենթադրում է ինքնապահպանման ու ինքնապաշտպանության համազգային բնազդի բացակայություն:

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ

Եկեք մարտի 1-ին ազգովի հավաքվենք ապաշխարելու, հարգելու ու կրկին վստահելու միմյանց: Սա է միակ ու երաշխավորված ուղին, որի շնորհիվ կկարողանանք դուրս գալ չարիքի ու կեղծիքի իշխանության ճիրաններից՝ ուժ ու կորով ստանալով, մեր երկրի ու մեր երեխաների ապագան անվտանգ ու հուսալի դարձնելու համար:

ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ

Մարտի 1-ը հռչակենք Ազգային համերաշխության օր ու արձանագրենք այդ օրը որպես մեկնակետ՝ համազգային նոր վերելքի ու վերածննդի համար:

Հայկ Դեմոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայերենի հեղինակության հարցը Հայաստանի գիտության ոլորտում» թեմայով քննարկում

Հաջորդ գրառումը

Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական