Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՊՏՀ ռեկտոր Դ. Գալոյանը ծառայությունների մատուցելու պայմանագիր է կնքել բուհում չաշխատած և արտերկրում բնակվող քաղաքացու հետ, ով 2 շաբաթ անց դիմել է ԿԳՄՍՆ՝ զինծառայությունից ազատվելու համար. Հայրապետյան

09/03/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարին ՀՊՏՀ ռեկտորը պայմանագիր է կնքել համալսարանում չաշխատած և արտերկրում բնակվող մի քաղաքացու հետ, վերջինս ստացել է 1 մագիստրոսական թեզի ղեկավարման իրավունք, իսկ 2 շաբաթ անց նա տեղեկանք է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությանը՝ ծառայությունից ազատվելու համար օրենքի պահանջին համապատասխանելը հիմնավորելով ՀՊՏՀ-ում իր գիտամանկավարժական գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետությունում գործում է «Բացառիկ դեպքերում զինվորական ծառայությունից ազատվելու կարգ», ըստ որի անհրաժեշտ պայմաններից մեկը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն է։ Փետրվարի 9-ին ՀՊՏՀ ռեկտորը պայմանագիր է կնքում համալսարանում չաշխատած և արտերկրում բնակվող ու աշխատող մի քաղաքացու հետ, ըստ որի վերջինս ստանում է ընդամենը 1 մագիստրոսական թեզի ղեկավարման իրավունք և դրանով մեխանիկորեն համալրում է բուհի գիտամանկավարժական կազմը: 2 շաբաթ անց՝ փետրվարի 24-ին, արտերկրում բնակվող այդ քաղաքացին տեղեկանք է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությանը՝ ծառայությունից ազատվելու համար օրենքի պահանջին համապատասխանելը հիմնավորելով ՀՊՏՀ-ում իր գիտամանկավարժական գործունեությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

«Անհերքելի կոռուպցիոն ռիսկով հանդերձ՝ կարելի էր խոսել անմեղության կանխավարկածի ու պատահականության մասին, կամ ենթադրել, որ բանակից ազատելու համար անհրաժեշտ այդ տեղեկանքի տրամադրումը պարզապես համընկել է ՀՊՏՀ ղեկավարության հանկարծակի մեծագույն ցանկության հետ, որ այդ 1 մագիստրոսական թեզը ղեկավարի հենց հատկապես տեղեկանքի կարիքն ունեցող օտարաբնակ քաղաքացին: Սակայն, ցավոք, նման ենթադրությունները հօդս են ցնդում, որովհետև այդ «պատահական համընկնումը» կազմակերպվել է նաև օրենքի խախտման գնով:

Այս դեպքն ընդամենը 1 վառ օրինակ է, թե ինչ հետևանքներ են լինում, երբ օրենքով հստակ սահմանված է, որ բուհի գիտամանկավարժական կազմի համալրումն իրականացվում է մրցույթի միջոցով, և համալսարանի կանոնակարգում բառացի ամրագրված է, որ տարեկան առնվազն 1 անգամ պետք է մրցույթ հայտարարվի, սակայն բուհի ղեկավարությունն արդեն 2-րդ տարին է՝ «չորով» անտեսում է օրենքը և գործում կոռուպցիայի համար ամենանպաստավոր մեխանիզմով, երբ, օրենքին հակառակ, ռեկտորը միանձնյա կարող է որոշել, թե ով պետք է դասավանդի, իսկ ով՝ ոչ:

Քանի որ բանակի թեման չափազանց լուրջ ու վտանգավոր է, ԿԳՄՍ նախարարությունը շարժվել է տեղից և համալսարանից պահանջել ծառայությունից ազատվելու համար դիմած քաղաքացուն գիտամանկավարժական պաշտոնի նշանակելու իրավական հիմքերը, որոնք, բնականաբար, չկան:

Հ.Գ.

Սա դեռ ամենը չէ. օտարաբնակ քաղաքացու հետ կնքվել է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, բայց հատուկ այդ նպատակով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրված է. «գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն»:

Կարողացա՞ք ապօրինությունների քանակը հաշվել, որոնց շնորհիվ օտարաբնակ քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն է տրվել»,- գրել է Հայրապետյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հաջորդ գրառումը

Էդմոն Մարուքյանի անձնվեր նիկոլապաշտության պատճառները պետք է պարզել. Աննա Մկրտչյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Էդմոն Մարուքյանի անձնվեր նիկոլապաշտության պատճառները պետք է պարզել. Աննա Մկրտչյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Փաշինյանին պետք է հուշել, որ Ռ. Քոչարյանով իր կորցրած ընտրազանգվածին հետ բերելու ու հետո նույն...

ԿարդալDetails

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական