Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրային ճնշումից հետո Փաշինյանը ստիպված ՀՀ տարածքում սուգ է հայտարարել. Գեղամ Մանուկյան

16/08/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջուն գրել է․ «Հանրային ճնշումից հետո Փաշինյանը ստիպված ՀՀ տարածքում սուգ է հայտարարել։ Նա դա շատ է սիրում ու միշտ մահեր բերում… Դեռ որեւէ պաշտոնական ցավակցություն չի հայտնել, մի բառ չի խոսել, բավարարվել է կարճ որոշում ստորագրելով, հետեւյալ բովանդակությամբ. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»:

Ու ՎԵՐՋ։ Որեւէ այլ բառ չկա, թե դա ինչ է ենթադրում՝ դրոշնե՞րն են վար առնվում, հեռուստաեթերում փոփոխություններ լինու՞մ են, զվարճանքի վայրե՞րն են փակ լինում։ Քանի որ չկա հստակ կանոնակարգում։ Մի խելքը գլխին մարդ չկա՞ր այդ կառավարությունում, որ հուշեր՝ պետք է հավելվեին մի քանի կետեր, որ սուգն էլ լիներ պատշաճ կերպով։ Թող սովորեին այլ պետությունների ղեկավարներից։ Արանգմ Արցախի հանրապետության իշխանություններից, որը եւս սուգ է հայտարարել հայկական երկրորդ Հանրապետությունում։

Կամ գոնե արտագրեին նախկինում Նիկոլի ստորագրած երկու որոշումներից՝ հավելելով երկրորդ կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»։

Հղում տային «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետին, որ կարգավորվեր նաեւ հեռուստաեթերը։

Զվարճանքի վայրերի մասին օրենսդրական կարգավորում ընդհանրապես չկա։

Լավ, հրատապ, գործնական աշխատանքները չեք կարողանում կատարել, փրկարարական աշխատանքները համակարգված չեք կարողանում անել, առնվազն ձեր սիրած զբաղմունքը՝ ներկայացնելը գոնե կարողանայիք պատշաճ կազմակերպել։

ՄԱՀԱԲԵՐ… համավարակի հազարավոր զոհեր, հետո՝ ՀԻՇՈՒ՞Մ եք՝ 2020 թվական, սեպտեմբեր 1. ալկոհոլային թունավորումից 21 մահ, հետո պատերազմ, իրենց հրապարակած տվյալներով 4000 զոհ, հետո արդեն զոհեր սահմանին, խաղաղ պայմաններում, եռամսյա հավաքում, նիկոլական ավտոշարասյան զոհը՝ Սոնան ու երկարող շարքը։ Մահեր բանտերում, հացադուլի պայմաններում, ու շարունակելի շարք… անվերջ։ ՄԱՀԱԲԵՐ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում ևս սգո օրեր են հայտարարվել

Հաջորդ գրառումը

Փլատակներում որոնվում է երկու քաղաքացի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Փլատակներում որոնվում է երկու քաղաքացի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական