Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար

06/09/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպությանը հանձնելու հնարավորությունը:

Ի՞նչ է սա նշանակում:

Սա շատ պարզ բան է նշանակում՝  ՀՀ-ն այսպիսի փաստաթուղթ ստորագրելով՝ պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպությանը, որն ավելի վստահելի է, քան ՀՀ անվտանգության մարմինները:

Իրականում սա Հայաստանի սուվերենության աստիճանի իջեցում է: Եթե ՀՀ-ն ճանաչում է իր տարածքում անվտանգություն ապահովելու իր անկարողությունն, իր սուվերեն իրավունքը զիջում է ոմն մասնավոր ընկերությանն, ապա դա նշանակում է, որ  հաջորդ քայլով  դա հիմք կհանդիսանա, որ ՀՀ այդ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնեն այլ մասնավոր ընկերություններ, որոնց ակցիաները կարող են բորսաներում գնել անհայտ կամ հայտնի ծագման անձինք՝ որպես հիմք ունենալով ՀՀ-ի կողմից իր անկարողության պաշտոնապես ճանաչումը:

Նաև  լավ դիվանագիտություն վարելով՝ օրինակ՝ Ադրբեջանը կամ մի որևէ երրորդ երկիր կարող է հարց բարձրացնել, որ եթե Հայաստանն անկարող է իր մի հատվածում անվտանգություն ապահովել, և այդ փաստը պաշտոնապես ճանաչում է, ապա ի՞նչ երաշխիք կա, որ իր մյուս հատվածներում կարող է նման գործառույթ իրականացնել և մյուս հատվածներում նույնպես միջազգային մասնավոր ընկերություններ չպետք է անվտանգություն ապահովեն: Սկզբունքը հետևյալն է. կամ կարող ես ընդհանրապես, կամ  անկարող ես առհասարակ:

Եվ նման քայլ անում է մի կառավարություն, որը խոսում էր իր սուվերենության մասին: Սակայն սա ընդամենը սկիզբն է, մեծ պայքար է սպասվում արտաքին խաղացողների միջև, թե ում կազմակերպությունը պետք է Հայաստանում անվտանգություն ապահովի: Սա նաև կարող է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ռազմական գործողությունների սկիզբ հանդիսանալ, սակայն նման զարգացումը դեռ մի կողմ դնենք, դրա մասին դեռ մոտ ժամանակները կմտածենք,  կամ՝ կդիտենք:

Հ.Գ. Երկար ժամանակ Վրաստանն ու Ռուսաստանը Շվեյցարիայում բանակցություններ էին վարում Աբխազիայով անցնող ճանապարհը նման եղանակով բացելու շուրջ, և քննարկվում էր նման գործառույթներ ընձեռնել մի որևէ շվեյցարական մասնավոր ընկերությանը: Վրաստանը հրաժարվել է նման հնարավորությունից՝ համարելով, որ այդ դեպքում ինքը պաշտոնապես կճանաչեր Աբխազիան որպես վիճելի տարածք, այն դեպքում, երբ Աբխազիայի վրա որևէ վերահսկողություն չունի, իսկ մի քանի երկիր ճանաչել է Աբխազիայի անկախությունը:

Փաստորեն, Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար:

Մյուս օրինակը Սուեզի ջրանցքն է, որի համար եղան պատերազմներ ու բազմաթիվ զոհեր, մինչև որ Եգիպտոսը կարողացավ իր տարածքի վրա վերահսկողություն ապահովել:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բագրատ Սրբազանի՝ ընդդեմ civic.am-ի և ՔՊ-ի դատական նիստը հետաձգվեց. Դավիթ Լևոնյանը հայցի բովանդակությանը ծանոթ չէր

Հաջորդ գրառումը

Հայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Հայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական