ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բան չեմ հասկանում։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, վարչապետները, խորհրդարանի նախագահները (նաև Պակիստանի խորհրդարանի նախագահը), իսկ այսօր էլ Թուրքիայի առևտրի փոխնախարարը խոսում են շուտով Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցք տրամադրելու մասին։ Մերոնք այդպես էլ ոչինչ չեն ասում։ Չէ, ասենք թե իբր առարկում են. թե բա՝ գիտե՞ք, նման բանակցություններ մենք չենք վարում։ Է, միգուցե դուք չեք վարում, ուրիշնե՞րն են դա անում։ Այսօր էլ այդ փոխնախարարի ասածի վրա ինչո՞ւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան պաշտոնյան չի ասում, որ նման բան չկա։ Հասկանո՞ւմ եք ի՞նչ է միջանցքը։ Կարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել»։