Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայուն պրակտիկայով հաստատված ձևաչափ ունեցող ձայնի իրավունքից Եկեղեցուն զրկելը պետք է ստանա իրավական գնահատական. մասնագիտական գնահատական

01/01/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական իշխանության կողմից երեկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Եկեղեցի) ձայնի իրավունքից փաստացի զրկելը շատերիս համար անսպասելի էր, այն խռովվեցրեց նույնիսկ այնպիսի գիտակից մարդկանց, ովքեր ունեն դավանաբանական այլ համոզմունքներ. Հանրային հեռուստաընկերության՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձի հեռարձակումը մերժելուն արձագանքել է իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը:

«Այնուամենայնիվ, իշխանության համար, ամենայն հավանականությամբ, անսպասելի էր իրենց վարքագծի՝ հասարակական հակադարձումը․ Եկեղեցու ձայնը փաստացի դարձավ առավել քան լսելի։

Իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ արդեն պարբերաբար դարձած հարձակումները նման են «մոծակի» կծոցի․ մեր Եկեղեցին «մարսել է» կոմունիստական քաղաքական ռեժիմը, ստալինայն բռնությունները, իսկ մոլագար այլ քաղաքական ռեժիմներին նետել է պատմության աղբամանը։ Այս ամենի արդյունքում Եկեղեցին ձեռք է բերել քաղաքական իշխանության կատաղախտի դեմ ամուր իմունային համակարգ։

Այնուամենայնիվ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության (պետության) կողմից՝ 33 տարվա ընթացքում հաստատված և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածից ԲԽՈՂ կենդանի իրավունքը խախտելը՝ կայուն պրակտիկայով հաստատված ձևաչափ ունեցող ձայնի իրավունքից Եկեղեցուն զրկելը պետք է ստանա իրավական գնահատական։

Նախ՝ հասարակությունը պետք է հետամուտ լինի, որպեսզի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ժամանակ ամրապնդվի Եկեղեցու հանրային օբյեկտիվ-իրավական կարգավիճակը (2020թ․ այս առաջարկը ցավոք Հանձնաժողովը թողեց անհետևանք)։ Մտավախություն ունեմ, որ ներկայիս հանձնաժողովը կոտնձգի ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի դեմ։

Երկրորդ՝ պետք է քննարկել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ-ի և Հանրային հեռարձակողի խորհուրդի դեմ վերը նշված կանոնը խախտելու համար դատական վարույթներ հարուցելու ստրատեգիան։

1) Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ որպես հանրային հեռարձակող, հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից («Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդված), այն ոչ թե պարզապես մասնավոր իրավունքի սուբյեկտ է, որ գործի ազատության սկզբունքի հիման վրա և հեռարձակի այն ինչ իր մտքով է անցնում, այլ հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որը գործում է օրինականության սկզբունքի հիման վրա (Օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ կետ)։ Ընդ որում, Հանրային հեռուստաընկերությունը, իր հանրային իրավական կարգավիճակով պայմանավորված, ազատված է սլոթի օգտագործման լիցենզիայից (մեկ ծրագրի համար)։

Հանրային հեռուստատեսության մասին հիշատակվում է նաև ՀՀ Սահմանադրության 196-րդ հոդվածում։

2) Խիստ վիճելի է Հանրային հեռուստաընկերության գործունեությունը վերահսկող Հանրային հեռարձակողի խորհուրդի սահմանադրականությունը և անկախությունը։ Առաջին հայացքից թվում է, որ նրա գործառույթը պետք է վերապահվեր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որն ըստ Սահմանադրության 196-րդ հոդվածի՝ վերահսկողություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվական, կրթական, (․․․) հաղորդումների բազմազանության ապահովման նկատմամբ։ Կամ այդ Խորհուրդը պետք է ունենար առնվազն ինքնավար մարմնի սահմանադրական կարգավիճակ, որի անդամները պետք է նշանակվեին պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդված), մինչդեռ 2020թ․ ընդունված օրենքով նրան նման կարգավիճակ չտրվեց, ավելին՝ Օրենքով սահմանվել է, որ Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը (Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Բոլոր դեպքերում առաջին հայացքից խախտվել է «ինստիտուտ-գործառույթ-լիազորություն» եռամիասնության սահմանադրական ներդաշնակությունը, որը պետք է դառնա դատական քննության առարկա։

Եթե երիտասարդները կազմակերպվեն և նախաձեռնեն իրավաբանական վարույթներ, ապա պատրաստ եմ աջակցել», – գրել է Արթուր Ղամբարյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խստիւ Կը Դատապարտենք ՀՀ Իշխանութիւններու Անարգական եւ Անպատկառ Վերաբերմունքը ՊԱՐՏԻՆ ՀԱՅՑԵԼ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ

Հաջորդ գրառումը

Ֆրանսիայում 380 մարդ է ձերբակալվել, ահաբեկչական սպառնալիք կա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանսիայում 380 մարդ է ձերբակալվել, ահաբեկչական սպառնալիք կա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական