ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը նախաձեռնել է «Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» վերտառությամբ միջազգային գիտաժողով: Ծրագիրը իրականացվում է Գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 21T-5F218 ծածկագրով գիտության թեմայի շրջանակներում:
Սույն թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա «Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով։