Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրական խաղաղության մասին. Արա Այվազյան

10/02/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը:

1971 թ. դեկտեմբերի 1-ին Ջոն Լենոնը ներկայացրեց «Շնորհավոր Սուրբ Ծնունդ (Պատերազմն ավարտված է)» (“Happy Xmas (War is Over”) երգը, որը երկու տարի առաջ իր գրած «Խաղաղությանը շանս տվեք» (“Give Peace a Chance”) ստեղծագործության հետ դառնալու էր ոչ միայն այն ժամանակ Վիետնամում շարունակվող պատերազմի դեմ, այլև ընդհանրապես հակապատերազմական քաղաքացիական շարժումը խորհրդանշող օրհներգներից:

Մարդկությունը, որը կես դարի ընթացքում դատապարտված էր անցնելու Առաջին աշխարհամարտի և Երկրորդ համաշխարհայինի խառնարաններով և ապա «Սառը պատերազմի» տարիներին մերթընդմերթ հայտնվել երաշխավորված միջուկային Արմագեդոնի եզրագծին, իսկապես հոգնել էր բոլոր տեսակի պատերազմներից: Ուստի, մեծ տարածում սկսեց ստանալ այն տեսակետը, որ պատերազմն ինքնին դարձել է քաղաքականապես անընդունելի:

Ինչպես միջազգային հարաբերությունների այն ժամանակվա շատ գիտակներ պնդում էին քաղաքական կամքի կարևորությունը, այնպես էլ Լենոնը կարծում էր, որ պատերազմը կավարտվի, եթե մենք դա ցանկանանք:

Այս ամենով հանդերձ, պատերազմներն արմատախիլ չեղան: Ավելին, 21-րդ դարի առաջին քառորդը լեցուն էր կանոնավոր ու անկանոն պատերազմներով, որոնց հաճախականության և տեխնոլոգիական սրընթաց առաջընթացի արդյունքում կործանարարության աննախադեպ աճը մեկ անգամ ևս ի ցույց դրեց այն, որ ուժը մնում ռազմավարական նպատակների հասնելու ամենաարդյունավետ միջոցը։

Վերջին տասնամյակներում ձեռք բերված (հատկապես՝ հայերիս) ցավագին փորձն ունի նաև օգտակար արժեք, քանի որ ստիպում է վերաիմաստավորել միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորքային գործընթացները սպասարկող տարբեր արժեհամակարգային օրակարգերն ու շատ օգտագործվող և չարաշահվող «խաղաղություն» հասկացությունը։ Այս սիրված բառն ունի շատ տարբեր երանգներ, բազմաբնույթ է իր իմաստներով և, որպես կանոն, հաճախ բացահայտ շահագործվում և չարաշահվում է քաղաքական քարոզիչների կողմից՝ իրենց նպատակների համար:

Որքան էլ մեզ թվա հակառակը, այդուհանդերձ պատերազմը մեր տարածաշրջանում չի ավարտվել, քանի դեռ հարևանը պատրաստ է ուժի միջոցով մեծագույն տառապանքներ պատճառել հայերիս՝ իր անվերջանալի թելադրանքները չկատարելու դեպքում: Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նրանք, ովքեր հանուն «խաղաղության» հրաժարվում են որպես հակազդեցության միջոց՝ զսպող ուժի կիրառումից, հայտնվում են հակառակորդի ողորմածության ներքո: Հետևաբար, կեղծ խաղաղության քարոզումը պակաս վտանգավոր չէ, քանի որ ինքնաոչնչացման տանող բարոյական դեգրադացիայի միջոցով ներսից քանդելով արտաքին կործանմանն ընդդիմացող ինքնապաշտպանման պատնեշները, ավելի է գայթակղում հակառակորդին:

Պատերազմների ամենակարևոր թիրախը հենց հակառակորդ հասարակության մտքերին ու հոգուն տիրանալն է: Մեզ մոտ խաղաղության հասնելու համար նախապատվություն է տրվել ոչ թե արտաքին անբարենպաստ գործոնները մեր ուժերի սահմաններում չեզոքացնելուն և սակավաթիվ հեռանկարային հնարավորություններից օգտվելուն, այլ՝ Հայաստանն ու հայ ժողովրդին փոխակերպելուն: Ազգ-պետություն հասկացության առաջին և առանցքային տարրը՝ «ազգայինը» փոխարինվում է «պետականով», որը հեռու գնացող հետևանքներ է ունենալու:

Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու դերի նսեմացումը, հայ ժողովրդի պատմության վերափոխումը, ազգային խորհրդանիշների վիճարկումը, դեպի ժխտման և ուրացման տանող Հայոց ցեղասպանության ռեվիզիոնիզմի փորձերը, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պետական բոլոր կայքերից նյութերի հեռացմամբ Արցախի մասին հիշողության ջնջումը, հայկական Սփյուռքի օտարումը՝ այս և այլ «հեղափոխական» նախաձեռնություններն անվանում են «գաղափարական վերափոխում», որի արդյունքում խոստանում են «իրապես անկախ պետականություն և խաղաղություն»:

Բաքվում այդ նպատակը անվանում են Հայաստանի ապազգայնացում: Չի բացառվում, որ վաղը մեր պաշտպանողական ամենակարևոր սյունը՝ ազգ-բանակը վերածվի այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակի, որի արդյունքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի կամ ընդհանրապես կվերանա: Ադրբեջանում սա անվանում են ապառազմականացում:

Հայ ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղություն: Այնուամենայնիվ, ազգային կենսական շահերի զոհաբերմամբ և, ինչպես մեկ այլ հայտնի երգիչ էր նշել, «Կռանալով այս փոփոխվող աշխարհի առջև», խաղաղություն չես ստանում: Այս տեսակի խաղաղությունից օգտվելու են մնացած բոլորը, բացի մեզանից: Միջազգային տարբեր դերակատարներ երեսպաշտորեն կողջունեն, կքաջալերեն և կծափահարեն այսպես կոչված խաղաղության գործընթացը, բացարձակապես անտարբեր լինելով այն բանի հանդեպ, թե որքան կենսունակ պետություն կմնա Հայաստանը այդ «խաղաղության» արդյունքում: Ինչպես դիպուկ նշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ լորդ Ռոբերտ Սոլսբերին. «Միշտ մեծ թյուրընկալում է առաջանում փոքր մասշտաբով քարտեզների օգտագործումից»:

Ջոն Լենոնն իր երազանքներն արվեստի միջոցով արտահայտող հանճար էր, որի ձայնը լսելի էր և ազդեցիկ: Պետական այրերի մեծությունն ու ազդեցությունը գնահատվում են ազգային շահերի սպասարկմանը միտված իրենց հեռատես քաղաքականությամբ, հատկապես ճգնաժամերի ընթացքում: Այս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար:

Արա Այվազյան
ՀՀ նախկին արտգործնախարար
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

(Տեսանյութ). Սու-57 ելույթից հետո ամերիկացիները հրաժարվել են F-35-ի ցուցադրական թռիչքներից

Հաջորդ գրառումը

Տատրա-Մատրա-Ֆատրա. Արմեն Աշոտյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պետական պարտքը 2026-ին կկազմի ՀՆԱ-ի 55%-ը. Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի

26/09/2025
Նորություններ

Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսին Գյումրիում պարեկը գցել է մեքենայի տակ ( տեսանյութ)

26/09/2025
Նորություններ

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025
Նորություններ

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025
Հաջորդ գրառումը

Տատրա-Մատրա-Ֆատրա. Արմեն Աշոտյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Պետական պարտքը 2026-ին կկազմի ՀՆԱ-ի 55%-ը. Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի

26/09/2025

Կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականի վերջում Հայաստանի ամբողջ պետական պարտքը կկազմի 5 տրլն 820 մլրդ դրամ։ 2026 թվականի ընթացքում այն...

ԿարդալDetails

Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսին Գյումրիում պարեկը գցել է մեքենայի տակ ( տեսանյութ)

26/09/2025

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական