Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեև զգացմունքայնությունը և ընկճվածությունն ուղեկցում են մեզ, բայց դրանք երբեք չպետք է դառնան մեր քայլերի որոշիչը. Արցախի պետնախարար

04/08/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները. գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով մանկահասակ երեխաների, հիվանդների, տարեցների առողջությամբ` քաղաքացիները բավականին գերլարված ու նյարդային վիճակում են լինում, այդ ամենին գումարվում են նաև սոցիալական ցանցերի ամենատարբեր հարթակներում պետության հասցեին հնչող քննադատությունները, բոլոր խնդիրների լուծման «գիտակների» մեկնաբանություններն ու առաջարկությունները, միասնականության կոչերին զուգահեռ արվող պառակտման փորձերը, համաժողովրդական համառ ու դժվարին այս պաշտպանություն-դիմադրությունը նսեմացնող հայտարարությունները:

Բարեբախտաբար ժողովուրդը հասկանում է, որ հայրենիքի պահպանությունը և պաշտպանությունը թեև դժվար, բայց պատվաբեր գործ է, որի համար անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են համբերատարությունը, տոկունությունը, համառությունը, պատվախնդրությունը: Թեև զգացմունքայնությունը և ընկճվածությունը տարբեր իրավիճակներում ուղեկցում են մեզ, բայց դրանք երբեք չպետք է դառնան մեր քայլերի որոշիչը:

Կան բազմաթիվ հարցեր, որոնց մասին ծանրաբեռնվածության պատճառով հիմա չեմ կարող խոսել, բայց դրանց անդրադառնալու հնարավորություն ու ժամանակ դեռ կունենամ, իսկ առայժմ ի հեճուկս բոլոր տեսակի խնդիրների, շարունակում ենք քայլել Արցախի և Արցախի ժողովրդի պահպանության ընտրված ճանապարհով:

Ի դեպ Արցախում ստեղծված իրավիճակին երեկ անդրադարձել էին ՄԱԿ գլխավոր քարտուղարն ու Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը:


Համոզված ենք, որ բոլոր միջազգային դերակատարները ի վերջո համոզվելու են այն ամենում, ինչ արդարացիորեն ներկայացնում է արցախցին», – գրել է ԱՀ պետնախարարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ժողովուրդ». Վաղարշակ Հակոբյանի աշխատանքի վարձատրությունը գրեթե մեկ միլիոնով աճել է. ՔՊ-ական պատգամավորի ունեցվածքը

Հաջորդ գրառումը

3 գյուրզա, 2 իժ, 3 շահմար, 2 սահնօձ, 3 լորտու. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

3 գյուրզա, 2 իժ, 3 շահմար, 2 սահնօձ, 3 լորտու. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական