Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանն ու Մոսկվան շրջանցում են Ադրբեջանը

27/06/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարման վերաբերյալ:

Հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Իրանը՝ բնական գազի ապացուցված պաշարներով աշխարհի առաջին եռյակի մեջ մտնող պետությունը:

Եթե հակիճ, ապա.

1. Կողմերի միջև օրերս կնքված համաձայնագիրը ռուս-իրանական ՛՛էներգետիկ երկխոսության՛՛ խորացմանն ուղղված քայլ է, որին հետևելու են շատ ավելի լուրջ ու համակարգային որոշումներ: Դրանցից թերևս ամենահավանականը Իրանում գազային խաբի՝ հանգույցի ստեղծման ծրագրի իրականացումն է, որի ներքո Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնած Քաթարն ու Թուրքմենստանը այլևս հանդես են գալու որպես միջազգային գազի շուկայում «նորաձևություն թելադրողներ»:

2. Իրանում գազային խաբի ձևավորումը նոր իրականություն է ստեղծելու համաշխարհային գազի շուկայում, քանի որ փաստացի միավորելու է բնական գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներին՝ Ռուսաստան (1-ն տեղ), Իրան (2-րդ տեղ), Քաթար (3-րդ տեղ), Թուրքմենստան (4-րդ տեղ): Երեքը միասին փաստացի տնօրինում են գազի համաշխարհային արդյունահանման 50%-ը: Մարտահրավեր է նետվում նախևառաջ ԱՄՆ-ին, որը, գազի ապացուցված պաշարներով աշխարհում 3-րդ տեղը զբաղեցնելով, վերջին տարիներին գնալով ավելացնում է LNG-ի՝ հեղուկացված գազի արտահանումը՝ օգտագործելով այն նաև որպես աշխարհաքաղաքական գործիք:

3. Որոշակի ռիսկեր են ստեղծվում ԵՄ էներգետիկ անվտանգության համար: Նախ՝ Քաթարը, որն ավանդաբար դիտվում է որպես ԵՄ գազի մատակարարման կարևոր դիվերսրֆիկացիոն ուղղություն, փաստացի գազային դաշինքի մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, ավելի մշուշոտ են դառնում «Անդրկասպյան գազամուղի» կառուցման հեռանկարները՝ նախագիծ, որի միջոցով նախատեսվում է թուրքմենական բնական գազը Կսպիով հասցնել Ադրբեջան, այնուհետև ,Հարավային գազային միջանցքով»՝ եվրոպական շուկա: Այսպիսով, հակառուսական դիվերսիֆիկացման համար ԵՄ-ին մնում է միայն անհամեմատ ավելի բարձր գնով ամերիկյան LNG ներկրել՝ դրանից բխող բոլոր տնտեսական ռիսկերով: Ընդգծեմ, որ ադրբեջանական գազը ևս չի կարող այլընտրանք ստեղծել՝ հաշվի առնելով առկա գազամուղի ցածր թողունակությունը՝ տարեկան մինչև 20 մլրդ խմ, այն էլ 2027 թ.-ից հետո:

4. Ռուս-իրանական այս նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար: Նախ՝ հօդս են ցնում վերջինիս նկրտումները դառնալու միջազգային նշանակություն ունեցող առանցքային գազային խաբ: Ռուս-թուրքական գազային խաբի նախագիծն արդեն երկու տարի է, ինչ տեղից չի շարժվում, իսկ կողմերը սահմանափակվում են առայժմ գազի առևտրի էլեկտրոնային հարթակի հնարավորությունները քննարկելով: Դրան զուգահեռ խորացող ռուս-իրանական գազային համագործակցությունն ու քառակողմ ձևաչափով խաբի ձևավորման մասին հայտարարությունները էապես նվազեցնում են Թուրքիայի կարևորությունը եվրասիական նոր էներգետիկ ճարտարապետության մեջ: Հատկանշական, է, որ, ի տարբերություն թուրքական խաբի, իրանականի մասով արդեն առկա են աշխարհագրական լուծումներ: Խաբը պլանավորում են կառուցել Ծոցի ափին՝ Բուշեր նահանգում:

5. Իրանական խաբը, հաշվի առնելով դրա մասնակիցների կշիռը համաշխարհային շուկայում, փաստացի հանգեցնելու է ՛՛գազային ՕՊԵԿ՛՛-ի ձևավորմանը, որը և սահմանելու է շուկայական հիմնական թրենդերը, գնային քաղաքականությունը, մեծ հաշվով՝ ՛՛էներգետիկ աշխարհաքաղաքականությունը՛՛:

Հ.Գ. Հատկանշական է, որ այս նախաձեռնությունը շրջանցում է Ադրբեջանը՝ ընդգծելով միջազգային նշանակության գազային գործոն դառնալու՝ վերջինիս խիստ սահմանափակ ռեսուրսը:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կանցկացվի ու ժողովուրդը կասի՝ այո՛

Հաջորդ գրառումը

«Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Հաջորդ գրառումը

«Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անհետ կորած զինծառայողի հոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաքանակ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական