Խորեն Մարդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թե բա չի կարելի ձվով հարվածել մեքենային, որի մեջ վարչապետն է,
ԲԱՅՑ՝
Կարելի էր 5000-ից ավել մատաղ սերնդի միտումնավոր տանել սպանդի,
Կարելի էր 10,000-ից ավել երիտասարդի հաշմանդամ դարձնել,
Կարելի է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ եւ երկրի տնտեսությւունը մինչև վերջ թուլացնել,
Կարելի էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, դիվանագիտական հաղթանակները հավասարեցնել զրոյի և սկսել սեփական զրոյական կետից,որը խարխլեց երկրի անվտանգությունը,
Կարելի էր Շուշին անվանել «դժգույն ու դժբախտ»,
Կարելի էր խելագարի պես գոռալ Արցախը Հայաստան է եւ վերջ, հրահրելով պատերազմ և Արցախի 75% կորստի հետ միասին Շուշին ու Հադրուդը նվիրաբերել «կիրթ ու կառուցողական» թուրքին,
Կարելի էր պետության սուվերեն տարածքները հանձնել թշնամուն, հետո հոխորտալ, թե ինչ-որ մի 30% ձնածածկ տարածքի համար կարիք չկա պայքարելու,
Կարելի էր Գորիս-Կապան ճանապարհի 22 կմ հատվածը զիջել թուրքին, որ իշխանությունը ամեն գնով պահել և սոսնձված մնալ վարչապետի աթոռին,
Կարելի է հետեւողականորեն քանդել Հայաստան-Սփյուռք կապերը, դրանով իսկ իրականություն դարձնել Էրդողանի և Ալիևի վաղեմի երազանքները,
Կարելի էր ԱԺ միջանցքներում լկտիաբար ասել, որ Թուրքիան մեզ համար սպառնալիք չէ եւ մնալ անպատիժ, այն դեպքում, երբ հենց թուրքական բայրաքդարներով կոտորեցին մեր հերոս տղերքին,
Կարելիների շարքը այս անհայրենիքների կառավարման օրոք անվերջ է…
իսկ հիմա ըստ էության,
Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնող Գլենդելյան այս անհասկանալի երեւույթը, որը Սփյուռքում չունի ոչ մի հեղինակություն, հարգանք եւ ընդհանրապես Հայրենիք եւ ազգային պատկանելիություն, հետապնդում է մեկ նպատակ, պառակտել, քայքայել եւ բաժանել հայկական սփյուռքը:
Մեր թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, կազմակերպված հավաքական սփյուռքը ՀՀ անկախությունից ի վեր,մեծ վտանգ է ներկայացրել ազգային եւ պետական շահերը հետապնդելու գործում, իսկ այսօր՝ հենց նույն այդ Թուրքիան ու Ադրբեջանը իրականացնում են իրենց վաղեմի ու բաղձալի երազանքները, հնարավորինս արագ կտրել Հայաստան-Սփյուռք կապերը, քայքայել եւ պառակտել կազմակերպված սփյուռքին Սինանյան Զարեհի նմանների միջոցով, որ սփյուռքը ի վիճակի չլինի հետեւողական լինել Արցախի եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում, որը որ բոլոր ժամանակներում, անկախ օրվա իշխանություններից, Սփյուռքի համար եղել է ԿԱՐՄԻՐ ԳԻԾ, բայց քանի որ պարտության խորհրդանիշ՝ Նիկոլ դավաճանը որոշել է այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» կնքել թշնամի պետության, «կիրթ ու կառուցողական» ղեկավարի հետ,այսօր այդ կապը լրջագույնս ՎՏԱՆԳՎԱԾ է:
Հայաստանում ապրող մեր հայրենակիցները պետք է տեղեկացված լինեն,որ Սինանյան Զարեհ անունով երեւույթը,ՍՓՅՈՒՌՔՈՒՄ տեղ ՉՈՒՆԻ եւ չի էլ կարող ունենալ:
Իր քաղաքական թափառախումբը, սփյուռքահայերին Հայաստան մուտք գործելու արգելքներ դնելով, ընդամենը մեծացնում է այն Սյունյաց ողջույնների տեղատարափը,որ մի օր թափվելու է հենց իր վրա,այս կամ այն հայկական համայնք այցելության ժամանակ,անշուշտ եթե ՏՂԱՄԱՐԴԿՈԻԹՅՈԻՆ ունենա այցելել: Էլ չեմ էլ անդրադառնում «դարակազմիկ գագաթնաժողովին», որ առ ոչինչ էր, բացի դատարկ աղմկոցից:
Միայն մասնակիցների քանակը արդեն իսկ բավարար էր հասկանալու, սփյուռքում Զարեհ Սինանյանի խայտառակ վարկանիշի մասին:
ՀԵՌԱՑԵՔ ու կորեք գրողի ծոցը ձեր թրքասեր ու ադրբեջանասեր թափառախմբով, քանի որ ձեր անհայրենիք տեսակը դարձել է ԶԶՎԵԼԻ արժանապատիվ ՀԱՅԻ համար: