Հայկազուն Ալվրցյանի ՖԲ էջից, –
Վերջին երկու-երեք օրերին քպ-ակքններն ԱԺ-ում շատ են խոսում այն մասին, որ ժողովուրդն իրենց է ընտրել, ուրեմն իրենք ամեն ինչ ճիշտ են արել և անում:
Սակայն պատմության մեջ հաճախ են ընտրել մարդու կամ քաղաքական ուժի, որ երկիրը տարել է կործանման կամ հասցրել աղետալի վիճակի, օրինակ՝ Մուսոլինին, Հիտլերը, Գորբաչովը, Ելցինը, Աբուլֆազ էլչիբեյը, Լ.Տ. Պետրոսյանը…
Իսկ ՀՀ-ում 2018-ին ընտրված նիկոլը մեր երկիրն ուղղակի հասցրեց ոչնչացման եզրին, բայց ժողովրդի մի հատված, որ ընդհանուր բնակչության ընդամենը 20-25 տոկոսն է կազմում, վերընտրեց պարտված ղեկավարին:
ԼԱՎԱՏԵՂՅԱԿ ՄԱՐԴԻԿ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ ԷՐ:
Մի՞թե սա նշանակում է, որ ժողովուրդն ուրախ է Արցախը կորցնելու, բանակը ոչնչացնելու, հազարրավոր զոհեր տալու, տասնյակ հազարավոր գաղթականներ ունենալու, թշնամուն ՀՀ-սահմաններից ներս թողնելու, տնտեսությունը փլուզելու, տասնյակմիլիարդավոր դոլարի կորուստներ կրելու, ՀՀ-ի գոյությունը վտանգելու, մեր երկիրը ապրելու համար անհեռանկար տարածքի վերածելու համար:
ՀԱՍՏԱՏ ՈՉ:
Ուրեմն՝ ինչու՞ այսպես եղավ:
Կարծում եմ՝ հարցն ունի երեք պատասխան.
1. կամ տեղի են ունեցել համատարած ընտրակեղծիքներ,
2. կամ ժողովուրդը չի հասկացել կատարվածի ողջ վտանգավորությունը,
3. կամ նրան չի հուզում մեր պետականության գոյության հարցը:
Երեք դեպքում էլ օրվա իշխանություններից ազատվելը հրամայական է;
Եվ քանի որ Հայաստանը միայն այս իշխանությունների կամ նրանց ընտրած փոքրամասնության կամ մեծամասնության հայրենիքը չէ, այլև ամենքինն է և հատկապես հաջորդ բոլոր սերունդներինը, ուրեմն այն փրկելն ու պաշտպանելը բոլոր նրաց պարտքն է (ազգային-հասարակական-քաղաքական կազմակերպություններից մինչև անհատ գործիչներ), ովքեր, ի դեմս այս «ընտրված» իշխանությունների և նրանց վարած քաղաքականության, գիտակցում են ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳԼԽԻՆ ԿԱԽՎԱԾ ՎՏԱՆԳԸ:
ԵՎ ՆՐԱՆՑԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՔԱՆԶԻ ՎՃՌՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ: