Երկու անուղեղ ռուսատյացներ. այսպես է անվանել Փաշինյանին ու Զելենսկուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Տելեգրամյան իր ալիքում նա գրել է.«Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, իրենց անլիարժեքության պատճառով վատ անգլերենով զրուցեցին։ Չնայած հնարավոր է, որ նրանք դա արել են տեսախցիկի առջև, իսկ հետո զրուցել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր լեզվով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի տգետներին անգլերենով խոսելու հնարավորություն տան…»








