Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկիր, որ ցնդաբանության հոմանիշն է լոկ…

28/02/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,

Լավ արարքը, լավ մարդին»

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Թումանյանական այս զուլալ տողերն իմ ականջում զնգում են՝ հիշեցնելով մեր փառահեղ կերպարներից մեկին՝ Դուշման Վարդանին, որին դուշմանն էր հենց կնքել «Դուշման» մականվամբ։ Նա, այս ֆենոմենալ ռազմիկը, նվիրումի չտեսնված օրինակ է և հոգատարությամբ հաղթողի անեղծ մի անուն, որ հեքիաթային պատրվակով գրքից իրականություն էր տեղափոխվել՝ ճիշտ պահին, ճիշտ տեղում։

Ժամանակի սողանքից ու տարիների փշրումից հետո, վստահ եմ՝ դեռ ողջ են նրա շնորհիվ փրկված կանայք՝ իրենց աշխարհ բերածներով հանդերձ, որ ապրում են թշնամական անդաստաններում։ Նրանք գիտեն, հիշում են ու թեև օրն սկսում են մեզ ուղղված շռայլ անեծքներով, բայց պետականամետ այդ նողկանքի քողի տակ՝ իրենց մտքում, իրենց «ալլահ»-ին օրհնում են հերոսի անունը. Դուշման, որ բարեկամից էլ, արյունակցից էլ հոգատար էր։ Նրանց քիմքերում, վստահ եմ՝ դեռ հալվում է զրկանքներով ձեռք գցած այն խտացրած կաթի համը, որը Վարդանը բաշխում էր իր զինվորներից կտրելով։

Նա մեր «երեկ» թվացող մոտ անցյալի բրոնզե հերոսներից մեկն է՝ այն քսանվեցամյա լեգենդներից մեկը (Թաթուլ Կրպեյան, Արթուր Ղարիբյան, Վարդան Բախշյան և այլոք), որ հերոսացավ՝ ճղելով ժամանակների, տարիքի և ամեն ինչի մեր գիտակցուման պատնեշը։

Ես օրերի հեռուներից ցնծում եմ քեզնով, քո անունով ու քո առասպելական գործով և ամեն հիշելիս՝ շնորհավորում քո արևոտ աշխարհամուտը, քանզի հերոսները չունեն պարտադիր հիշելու օր. Նրանք մեր մտքերում են անընդհատ։

Հ. Գ. Թե ինչ անօրինակ դաժանություններ են կիրառվում մեր տղաների հանդեպ սատանի վիժած սերունդների կողմից՝ դա վկայում է անանցյալ, անհերոս և անարժեք երկիր լինելու մասին միայն։ Երկիր, որ ցնդաբանության հոմանիշն է լոկ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արագածոտնի մարզպետը սպառնալիքով մարդիկ է հավաքում վարչապետի հանրահավաքի համար

Հաջորդ գրառումը

Արթուր Դավթյանը երկընտրանքի առջև է՝ կա՛մ ստորագրում է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, կա՛մ Օնիկ Գասպարյանին ձերբակալելու որոշումը. Արթուր Ղազինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Հաջորդ գրառումը

Արթուր Դավթյանը երկընտրանքի առջև է՝ կա՛մ ստորագրում է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, կա՛մ Օնիկ Գասպարյանին ձերբակալելու որոշումը. Արթուր Ղազինյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական