«Երբ որ դուրս գաք եվրատեսիլյան թմբիրից, համակ ուշադրությամբ կարդացեք Հայոց ազգային խորհրդի այս հայտարարությունը, որը տարածվել է 1918 թ․ հուլիսի 12-ին, Բաթումում թուրքերի հետ հաշտության ու խաղաղության պայմանագիր ստորագրելուց 40 օր անց։
Ամեն անգամ, երբ կխոսեք հաշտության պայմանագրի մասին, անպայման ձեռքի տակ ունեցեք հայտարարության այս տեքստը»,-գրել է պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։