Գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վաղը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին դուրս եկեք Ֆրանսիական հրապարակ և մերժեք բոլոր նրանց, ովքեր Արցախը համարում են Ադրբեջան…
Դուրս եկեք և սեփական պատմությունն ուրացողներին հիշեցրեք, որ երբ Արցախը հիշատակվում էր ուրարտական սեպագրերում և հունական աղբյուրներում, Ադրբեջան կոչվող միավոր չկար և չէր կարող լինել…
Դուրս եկեք և վերահաստատեք, որ Մեծ Հայքի Արցախ նահանգի Հաբանդ գավառում, երբ 4-րդ դարում հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը հիմնադրում էր Ամարասի եկեղեցին, իսկ ավելի ուշ Հայոց երկրամասում իշխում էին Առանշահիկները, Ադրբեջան կոչվող պետությունն անգամ պատմության արգանդում չկար…
Դուրս եկեք և փրկեք դարեր անց վերածնված և արդեն 30 տարուց ավելի անկախության ճանապարհ անցնող հայկական երկրորդ պետականության բեկորները…
ԴՈւՐՍ ԵԿԵՔ և մերժե՜ք Արցախը մերժողին, քանի դեռ ամեն ինչ չէ կորսված…