Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես դեմ եմ պարզապես հոսանքին տրվելուն և սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն. Ռուբեն Վարդանյան

14/06/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս տարբեր տեղերից ավելի հաճախ եմ լսում այլընտրանքներ չունենալու մասին: Այսօր իբր այլընտրանք չունենք, քան ապօրինի անցակետն օգտագործելը, վաղը միգուցե այլ կարմիր գիծ հատելու «այլընտրանք չենք ունենա»… Բարեբախտաբար, Արցախում այդպես մտածողները շատ չեն, քանի որ մեր պատմությունը մեզ ապացուցել է, որ այլընտրանքներ միշտ կան, պարզապես դրանք ոչ միշտ են հեշտ և հաճախ պահանջում են շատ ծանր աշխատանք, ուժերի կենտրոնացում ու համախմբում, հրաժարում շատ բաներից, նվիրում: Բայց միայն այդպես մենք կարող ենք ստիպել, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն. գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ապագան մեր ձեռքերում է: Ես դեմ եմ պարզապես հոսանքին տրվելուն և սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն: Հնարավոր են տարբեր սցենարներ, որոնք մենք կարող ենք մշակել ու իրականացնել: Միայն մեր սեփական սցենարները կարող են մեզ դրական արդյունք ապահովել: Իսկ ոչինչ չանելը համարժեք է թույլ տալուն, որ մեր վերաբերյալ ուրիշների սցենարները իրականություն դառնան՝ մեզ համար բացասական հետևանքներով:

Մոտ մեկուկես տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարց էին տվել Հայաստանի ապագայի հետ կապված սցենարների մասին: Ես պատասխանել էի, որ լուրջ ու գրագետ աշխատանքի դեպքում մենք հնարավորություն ունենք դառնալու հաջողակ երկիր, այնպիսին, ինչպիսին Ֆինլանդիան էր Երկրորդ համաշխարհայինից հետո: Կամ Շվեյցարիան, եթե գտնենք ու աշխարհին ցույց տանք մեր յուրահատկությունը: Եվ հակառակը՝ սխալ քաղաքականությունը, որը, ցավոք, շարունակում է իրականացնել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կարող է հանգեցնել բացասական սցենարի. կարող ենք հայտնվել պատժամիջոցների տակ ու անգամ կորցնել ինքնիշխանությունը, դառնալ աշխարհի համար ոչ կարևոր երկիր: Այդպիսի անցանկալի սցենարները հնարավոր են, եթե մենք ինքներս ոչինչ չանենք և թույլ տանք միայն, որ մեր հակառակորդները գործեն: Եվ հենց այդպիսի օտար, արտաքին սցենարների իրականացման են մեզ տանում Հայաստանի ներկայիս իշխանությունները: Սեփական ծրագիր չկա:

Իհարկե, հաջող Հայաստան ունենալը ծանր ու բարդ աշխատանք է: Բայց դա իրականանալի նպատակ է, պարզապես պետք է սեփական սցենարը գործարկել: Վստահ եմ, որ մենք հնարավորություն ունենք Հայաստանը կամուրջ դարձնել Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև, դարձնել հաջողակ երկիր: Իսկ դրա համար ծայրահեղ կարևոր է Արցախը պահել հայկական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավն ասենք, որ լավ լինի. արտիստը՝ Ռաֆայել Քոթանջյան

Հաջորդ գրառումը

Pashinyan and His Administration Are Traveling on A Path of Self-Deceit and Destruction, Unless…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Բաքվի նվերը Փաշինյանին. հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները

03/02/2026
Հրապարակախոսություն

Աշխարհում պայքարում են, որ երեխաները սոցցանցեր չմտնեն, իսկ Հայաստանում Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են՝ թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը

03/02/2026
Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Pashinyan and His Administration Are Traveling on A Path of Self-Deceit and Destruction, Unless…

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական