Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դա առիթ չէ մարդուն զրպարտելու, դավաճան անվանելու, առավել ևս՝ պաշտոնից հեռացնելու համար.Տիգրան Աբրահամյան

03/03/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և ՀՀ-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի մասին տեղեկատվության շրջանառումը ներքաղաքական զարգացումների համատեքստում ակտիվ քննարկումների առարկա է դարձել, ապա փորձենք այն դիտարկել մի քանի տեսանկյունից։ Նախ արձանագրենք, որ հեռախոսազրույցը որպես փաստ շահագրգիռ կողմերը ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են, ինչն արդեն իսկ վերլուծության առիթ է։

Ենթադրենք Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը բաց կապով հեռախոսազրույց են ունեցել։ Հասկանալի է չէ՞, որ նրանց որևէ մեկը միամիտ չէ և չէր կարող այնպիսի տեղեկատվություն փոխանակվեր, ինչը նրանցից որևէ մեկի համար քրեորեն պատժելի արարք կդիտվեր։ Կարծում եմ՝ նրանց երկուսի համար էլ բաց կապով խոսելու խնդիրը ոչ թե ՀՀ ԱԱԾ-ի հնարավոր գաղտնալսումն է, այլ այն երկրների հատուկ ծառայությունների, որոնց համար այդ տեղեկատվության տիրապետելը կարող է մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր առաջացնել։

Երկրորդ, անկախ այն հանգամանքից, թե ներկայիս իշխանությունն ինչպիսի վերաբերմունք ունի նախագահներ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ և հակառակը, պատերազմական օրերին կամ նրանից հետո, ԶՈՒ ԳՇ պետի զրույցը հեռախոսով, հանդիպման միջոցով կամ մեկ այլ ձևով, թեկուզ, միջնորդավորված բնական գործընթաց եմ համարում։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր անկախությունից ի վեր կարևորագույն պաշտոններ են զբաղեցրել Արցախում և Հայաստանում, արժեքավոր խորհուրդներ տալու, հուշելու իրավունք չունեն։

Ավելին՝ նրանք որպես նախագահներ պաշտոնավարման ավարտից հետո էլ պետք է իրենց հնարավորությունների և ռեսուրսների շրջանակներում աջակցեն Հայաստանին ու Արցախին։ Նույնը վերաբերվում է նաև Արցախի նախագահներին և պատահական չէր, որ պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպեցին՝ մի կողմ դրեցին իրենց հակասություններն ու իրենց ծառայությունները առաջարկեցին օրվա իշխանություններին՝ հանուն Հայաստանի և Արցախի։

Եթե այդ հեռախոսային խոսակցության բովանդակությանը Նիկոլ Փաշինյանը վաղուց տիրապետում է, այսինքն՝ ԱԱԾ-ն գաղտնալսել և նրան է փոխանցել, ապա դրանում խնդրահարույց դետալների նվազագույն չափաքանակի առկայության դեպքում, Փաշինյանը վաղուց կօգտագործեր առիթը և իրավական գործընթաց կսկսեր Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի դեմ։ Իսկ ինչու է՞ այդ դեպքում ժամանակին լռել Նիկոլ Փաշինյանը՝ Օնիկ Գասպարյանի դեմ որպես կոմպրոմատ պահելո՞ւ, թե՞ վախենում է Հրայր Թովմասյանի գրիչի հայտնի պատմության մեջ ընկնել՝ վերջնական հեղինակազրկվել։

Մի խոսքով, կրկնում եմ՝ Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան հեռախոսազրույցն առ այս պահը ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել է, սակայն եթե դա տեղի է ունեցել, ես դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Որևէ կերպ խնդիր չեմ համարում, եթե նույնիսկ Օնիկ Գասպարյանի ու Սերժ Սարգսյանի զրույցը պետական մասշտաբի հարցի չի վերաբերվել, այլ բխել է զուտ մարդկային շփումներից և հարաբերություններից։ Իսկ դա առիթ չէ մարդուն զրպարտելու, դավաճան անվանելու, առավել ևս՝ պաշտոնից հեռացնելու համար։ Ամոթ է, մի քիչ տղամարդ եղեք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաշինգտոնն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները մարտի 4-ին հնարավոր սադրանքների պատճառով

Հաջորդ գրառումը

Զախարովան անվանեց ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները իրենց խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Զախարովան անվանեց ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները իրենց խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական