Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտե՞ք, թե էլ որ երկրում են սիրում կիրառել թուրքական այս մարտավարությունը

05/12/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այսօր մայրաքաղաքիս փողոցներով մի քիչ քայլելուց, ապա ճամփին օրվա լրահոսը կարդալուց ու իրավիճակը գնահատելուց հետ միանգամայն բնական և տրամաբանական կլիներ, եթե ես հիմա՝ գիշերվա էս ժամին կարճ գրառում անեի այն մասին, որ մենք գրեթե անհույս վիճակում ենք և շատ մոտ ապագայում Հայաստանի դե-ֆակտո կառավարիչների շնորհիվ կարող ենք վերջնականապես հայտնվել 2023-ի Ստեփանակերտի կամ 2024-ի Հալեպի բնակիչների կարգավիճակում։

Բայց քանի որ այս ողբալի փաստի հերթական արձանագրումից օգուտը մեծ չէ, իսկ իմ հազարավոր ընթերցողները հաճախ խնդրում են, որ ես բացասական բաների մասին քիչ գրեմ, ապա երկու բառ ասեմ Սիրիան գրավելու թուրքական նոր մարտավարության մասին։ Գուցե օգտակար լինի։

Արդեն գիտեք, որ այդ ահաբեկիչները (այո, ահաբեկիչ են թե՛ պաշտոնապես, թե՛ էությամբ) ոչ միայն վայելում են Թուրքիայի հովանավորությունը, այլև փաստացի համակարգվում են Թուրքիայի կողմից։

Բայց ամենահետաքրքիրը դա չէ։

Ռազմական գործողությունների նախորդ փուլի ավարտից հետո Թուրքիան ամեն առիթով ասում էր, որ էլ կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու ու բանակցություններ էր վարում Սիրիայի հետ (ոչ միայն առաջարկում, այլև վարում)։

Ավելին, Իրանին և ՌԴ-ին Անկարան խոստացել էր, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող ահաբեկիչներին կվերացնի։

Սակայն իրականում 2020 թ. սկսած Թուրքիան «խաղաղության օրակարգի» տակ պատրաստում է մի քանի տասնյակ հազար ահաբեկիչների՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով վերջիններիս մարտունակությունը։ Հստակ բանակ է ձևավորում, լավ ու խիստ կառավարմամբ, հատուկ ստորաբաժանումներով, զենք, զինամթերքով ու տեխնիկայով։ Փողը կար, ցանկությունը՝ ևս, մնում էր էդ ամենն անել։

Արդյունքում 4 տարվա մեջ նոր բանակ են կազմում, որը ավելի մարտունակ է, քան մնացյալ բոլորը։

Մի խոսքով, բանակցության անվան տակ խաղաղության կոչ անողը զուգահեռ լիարժեք պատրաստվում էր պատերազմի։

Իսկ հիմա հռետորական հարց. գիտե՞ք, թե էլ ո՞ր երկրում են սիրում կիրառել թուրքական այս մարտավարությունը»։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերթական «աննախադեպը»

Հաջորդ գրառումը

Պարտուպատշաճը հայ կինոյին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Պարտուպատշաճը հայ կինոյին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական