«Բռնապետիկ-դավաճանը վախենում է․․․Նա վախենում է Ցեղասպանության հուշարձանի ծաղիկներից, սարսափում իրեն մատուցված ջրից և իր հետ տարբեր տեղեր մեկնելիս ստուգված ջրեր է տանում։
Նա սարսափում է նաև ուտելիքներից և նախապես իր թիկնապահ-ստրուկները համտես են անում, հետո նա սնվում է։
Շրջում է զրահապատ ավտոմեքենաների մեծ շարասյունով, բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, դիպուկահարների հսկողության տակ։
Հարց է առաջանում` ո՞րն է բռնապետիկի սարսափների պատճառը, այն ժառանգակա՞ն է,հոգեկան հիվանդությու՞ն, պաթոլոգիա՞, թե՞․․․Ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը․․․
Այս սարսափ-վախերը բռնապետիկի գիտակցված, հանուն փողի, դավաճանության ուղղակի արտահայտություններն են։ Գիտակցելով, որ հատուցումն անխուսափելի է, բռնապետիկը սարսափում է ամեն ինչից, այդ թվում՝ իր մերձավորներից, որոնց էլ «պահում» է՝ նույնպես փողով»,- գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։