Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բերդ համայնքում գործող ձեռնոցի գործարանների արտանետումները վտանգավո՞ր են շրջակա միջավայրի, բնակիչների առողջության համար

18/05/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«3 օր առաջ Բերդ համայնքի Պառավաքարի ջրամբարում ձկների զանգվածային անկում է եղել։ Բերդ համայնքի բնակիչները կասկած են հայտնում, որ ձկները կարող էին սատկել Պառավաքարի ձեռնոցի գործարանից քիմիական արտանետումների հետևանքով։ Բերդ համայնքի բնակիչները հայտնում են, որ անցած տարվա աշնանը Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանից Տավուշ գետ նետված արտանետումների հետևանքով գետում ձկների զանգվածային անկում է եղել»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա հետևյալն է ներկյացրել.

«Նույն պատճառով Բերդ քաղաքի այգիները Տավուշ գետի ջրով ոռոգելուց հետո պտղատու ծառերի բների մոտ փառակալում է առաջանում։ Բերդի բնակիչները հայտնում են, որ ձեռնոցի գործարանից արտադրական կեղտաջրերը թափվում են գետ։ Նրանց խոսքերով՝ ձեռնոցի հումքի համար նախատեսված կոճղերը գործարանը հետո անվճար տրամադրում է գործարանի աշխատողներին, նրանք դրանք այրում են, քաղաքում տարածվում է քիմիական ինչ-որ նյութի ծանր հոտը։ Բերդի բնակիչները կասկածներ ունեն, որ համայնքում մանկական հիվանդություններով հիվանդացածների թիվն աճել է , և դա կապ ունի ձեռնոցի գործարանից արտանետումների հետ։ Պառավաքարի վարչական ղեկավար Սարգիս Մարգարյանը հաստատեց, որ գյուղի ջրամբարում ձկների զանգվածային անկում է եղել, ասաց, որ հիմա էլ ջրամաբարի ափին շշմած ձկներ կան։ Նա ասաց, որ Պառավաքարի ձեռնոցի գործարանի արտանետումները ձոր են լցվում, Հախում գետ չեն հասնում, ջրամբար չեն լցվում։ Մարգարյանը հայտնեց , որ ջրամբարում ձկների անկման դեպքին բնապահպանական տեսչությունը տեղյակ է։

Զանգահարեցի Բերդի ձեռնոցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին։ Նա ասաց, որ իրենք արտադրության մեջ միայն բնական կաուչուկ են օգտագործում, վնասակար արտանետումներ չեն անում, խորհուրդ տվեց պարզել, թե Պառավաքարի ջրամբարում ձկների անկումը կապ ունի՞ այնտեղ պայթուցիկի օգտագործմամբ ձկնորսության հետ։ Եզեկյանը սխալ համարեց մանկական հիվանդությունները կապել իրենց գործարանի գործունեության հետ, հայտնեց նաև, որ Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է ։ Մ․ Եզեկյանը շեշտեց այն կարևոր դերը, որ իրենց ձեռնարկությունը կատարում է Բերդի սահմանագոտում աշխատատեղեր ապահովելու համար։

Կարծում եմ, որ բնապապանական պետական տեսչությունը պետք է համալիր ուսումնասիրություններ, լաբորատոր հետազոտություններ նախաձեռնի, որոնց արդյունքով պարզի, թե Բերդ համայնքում գործող ձեռնոցի գործարանների արտանետումները վտանգավո՞ր են շրջակա միջավայրի, բնակիչների առողջության համար, թե ոչ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրազդանում փորձել են 9-10 տարեկան երեխային առևանգել

Հաջորդ գրառումը

Տիգրան Մեծ, խաչքար. Մեր պատմությունը՝ Վայքի բարբառով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Տիգրան Մեծ, խաչքար. Մեր պատմությունը՝ Վայքի բարբառով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական