Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք Արցախի պաշտպանության երկու նախարար՝ Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը:
Պատերազմի ավարտից շուրջ 1 տարի անց Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, ստացել Արցախի հերոսի կոչում:
Պատերազմի ավարտից շուրջ 2 տարի անց Միքայել Արզումանյանը ձերբակալվեց(պաշտոնավարման ընթացքում՝ ԱՀ նախագահի խորհրդական): Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ժամանակ իր պարտականություննեը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
44 օրերից ընդամենը 12 օրն է Արզումանյանը ղեկավարել ՊԲ-ն, մնացած ժամանակահատվածում այն իրականացվել է Ջալալ Հարությունյանի կողմից:
ՀԻՄԱ ՀԱՐՑ.
Արդյո՞ք համակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով քննության է առնվել պատերազմի օրերին Ջալալ Հարությունյանի վարքագիծը,
Արդյո՞ք հաշվարկվել են դիրքային և տարածքային կորուստների ՊԲ երկու ղեկավարների կառավարման ժամանակ,
Եվ ի վերջո, բացի ենթադրյալ հանցանքից ի՞նչ այլ նպատակ է հետապնդում Արզումանյանի այսօրվա ձերբակալությունը: