Տարբեր մասնագիտական ոլորտների հետ սրբազանի հանդիպումների շարքում օրեր առաջ կայացավ նաև տնտեսագետների հետ հանդիպումը։
Հանդիպմանը ներկա տնտեսագետների զգալի մասը դասախոսներ էին՝ տեսական, բայց հնացած գիտելիքներով և կիրառական փորձի իսպառ բացակայությամբ․
Ներկաներից մի քանիսն էլ պարզապես եկել էին իրենց փուչ դատարկաբանություններով հանդիպումը տապալելու։
Հանդիպման մասնակիցների շարքում չկային
1. ֆինանսիստներ
2. բանկիրներ
3. արտադրության կառավարիչներ
4. IT ոլորտի կառավարիչներ
5. հարկային, մաքսային ոլորտի մասնագետներ
6. բյուջետային ծրագրավորման մասնագետներ
Ինչո՞ւ չէին եկել։
Կարելի՞ է կարծել, որ նրանք քպ իշխանության համակիրներ են։
Անկասկած, ոչ, որովհետև նրանցից շատերի հետ ամենօրյա շփումները վկայում են, որ մեծամասնությունը դրական սպասումներ ունի սրբազանից և շարժումից։
Հարցն, ըստ երևույթին, մասնագիտական այդ հանրույթի հետ հանդիպման ձևաչափին է առնչվում։
Անկեղծ լինենք. սրբազանը տնտեսագետ չէ, և նրա հետ քննարկումը չէր էլ կարող կոնցեպտուալ և կիրառական լուրջ արդյունք արձանագրել։
Կարծում եմ՝ հաշվի առնելով այդ հանդիպման արդյունքները՝ անհրաժեշտ է «Սրբազան շարժման» կազմում ձեւավորել տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողով, որի գործառույթը պետք է լինի՝
1. Անցումային և հետանցումային շրջանում տնտեսական կայունության պահպանման խնդիրները,
2. Վերոհիշյալ մասնագիտական խմբերի հետ թեմատիկ քննարկումները,
3. Սրբազանի և տնտեսական բնագավառի միջև փոխազդեցության հարթակի ձևավորումը։
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, տնտեսագետ