Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արևմուտքը մի խնդիր ունի՝ պոկել Ադրբեջանը, Վրաստանը ու Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց և այն դնել Թուրքիայի ազդեցության տակ

17/09/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արևմուտքի համար Հայաստանի դայակը Թուրքիան է: Արևմուտքը մի խնդիր ունի՝ պոկել Ադրբեջանը, Վրաստանը ու Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց և այն դնել Թուրքիայի ազդեցության տակ: Հայաստանն այդ սցենարի վերջին մասն է. Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է վերլուծել Հայաստանի ներքոին ու արտաքին մարտահրավերների այս օրը։

«Նիկոլն աշխարհի միակ պաշտոնյան է, ով ամենաշատն է շողոքորթել և ի լուր աշխարհի` շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն ու նրա նախագահին: Նա ամենաշատն է զանգում ՌԴ, ամենաշատն է դիմել հազար ու մի խնդրանքով, ամենաշատն է եղել Մոսկվայից կախվածության մեջ: Պաշտոնական Մոսկվան ՀՀ ոչ մի ղեկավարի երբեք այդքան չի պահել ու աջակցել, որքան Նիկոլին:

Երեկվանից իշխանական պատվերով և անմիջական կատարմամբ ՀՀ տեղեկատվական ցանցերում մոլեգնում է հակառուսական հիստերիան: Սա Նիկոլի քցող, խաբող, անհավասարակշիռ, անհեռատես ու ճղճիմ պատկերացումների հետևանքներն են: Արդյունքը արժենալու է նոր կորուստներ, նոր մենակություն ու նոր հիասթափություններ:
Արևմուտքի համար Հայաստանի դայակը` Թուրքիան է: Արևմուտքը մի խնդիր ունի` պոկել Ադրբեջանը, Վրաստանը ու Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց և այն դնել Թուրքիայի ազդեցության տակ: Հայաստանն այդ սցենարի վերջին մասն է:

Իսկ ո՞վ է կասկածում, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Հայաստան ներխուժումը Թուրքիայի (արևմուտք, ՆԱՏՕ) հանձնարարությունն էր: Իսկ ո՞վ է կասկածում, որ Հայաստանին ռազմական ագրեսիայի ենթարկելով` փորձում են Ռուսատանին ներքաշել ու նոր պատերազմական ճակատ բացել նրա դեմ` թքած ունենալով, որ աշխարհաքաղաքական այդ ճակատում Հայաստանը կվերածվի նոր Սիրիայի ու ամբողջովին կավերվի (ի դեպ լուրեր են պտտվում, որ վերջերս Վրաստանը վարպետորեն հրաժարվել է արևմուտքի այդ առաջարկից):

Իրական քաղաքականության մեջ չկան պուպուշներ, բարի կամ չար կերպարներ: Կան շահեր: Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանն ուներ ընդգծված շահեր և գիտեր ինչպես դրանք առաջ տանել:

Նիկոլի ողբերգական Հայաստանը չունի շահեր և չի էլ կարող ունենալ մի պարզ պատճառով. Նիկոլը օտարի (թշնամի) ծառան ու կամակատարն է հայ ժողովրդի գլխին: Դա է պատճառը, որ մի օր գովերգում են ՌԴ-ին, մյուս օրը` քննադատում: Մի օր արևմուտքը ընկեր է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում` ամոթալի լռություն պահած և հայ ժողովրդին անտեսած միավոր և այլն:

Ելքը մեկն է. Նիկոլից պետք է ազատել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխող թիմում նորից հանրաքվեի կամ ԱԺ արտահերթ ընտրությունների թեման է քննարկվում․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանի ձախողումը․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանի ձախողումը․ «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական