Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արայիկ Հարությունյան, պատրաստվեք, ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը

16/01/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2010 թ մշտական բնակություն եմ հաստատել ԱՀ Շուշի քաղաքում։ Տղաներիս զորացրվելուց հետո վարկ եմ վերցրել,  վերանորոգել եմ, կահավորել եմ , որպեսզի բնակվեմ իմ ընտանիքի ամուսնուս և չորս երեխաներիս հետ (երեխաներիցս երկուսը չափահաս են, երկուսը անչափահաս, փոքրս 5 տարեկան է)։

Այսքան տարիների ընթացքում ԱՀ-ից երբեք ոչ մի դրամական օժանդակություն կամ օգնություն չեմ ստացել, իմ տուն ու տեղը ստեղծել ենք ամուսնուս և իմ որդիների հետ, մեր սեփական քրտնաջան աշխատանքով։ Հիմա ընտանիքիս հետ հայտնվել եմ փախստականի կարգավիճակում՝ Երևանում։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան, եթե դուք տեղյակ էիք, որ պատերազմ է լինելու և ձեր ունեցվածքը վաճառում կամ դուրս էիք հանում Արցախից, ինչո՞ւ մեզ էլ չտեղեկացրիք, որ չվերանորոգեինք և չկահավորեինք մեր տունը և ապրուստը մեջը՝ վերանորոգած տունը չնվիրեինք թշնամուն։ Ես մինչև նոյեմբերի մեկը Շուշիում էի, ամեն օր նկուղներով անցնում էի, որպեսզի օգնեմ պապիկ-տատիկներին, նկուղներում երեխաների հետ միջոցառում և խաղեր եմ կազմակերպել, որպեսզի մի քիչ ցրվեն այդ իրավիճակից, ամեն օր մի նկար էի դնում համացանցում, որ մեր շուշեցիները չհուսահատվեն, որ սաղ լավ է լինելու, բայց ես ականատես էի, որ կամիկաձեն մտնում էր Շուշի հրաման չկար, որ խփեն, դա ինչպե՞ս կբացատրես։

Ես մինչև նոյեմբերի 1-ը Շուշիում էի. Ինչո՞ւ չասացիք, որ Շուշին նվիրել եք թշնամուն, գոնե կկարողանայի իմ տան փաստաթղթերը վերցնել, գոնե իմ բալիկի իրերը վերցնել, որ ամեն րոպե հիշում է իր իրերը:

Ես երեք ամիս է Երևանում չեմ կարողանում լուծել մեր բնակարանի կեցության հարցերը, ես էլ իվիճակի չեմ 7օրվա համար 300$ տալ։

Այլևս չեմ ցանկանում, որ երեխաներս ապրեն այս պայմաններում, ուստի մոտ օրերս ես, ընտանիքիս հետ վերադառնալու եմ Արցախի Հանրապետություն ք. Ստեփանակերտ։

Պատրաստվեք, պր Հարությունյան, որովհետև ես, իմ ընտանիքի հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն, այն տունը, որ իմ փոքրիկ բալիկը մի օր չկարողացավ վայելել իր կահավորած սենյակը, որ երազում էէէէէէ՜ր, ես չկարողացա ապրել իմ մեկ շաբթվա վերանորոգած տանը:

Ես կգամ և կապրեմ ձեր տանը, մինչև դուք կլուծեք իմ բնակարանային խնդիրը, որովհետև այսպես շարունակել չի լինի։

Ես տարիներ ի վեր հարգանք ու պատիվ չեմ ձեռք բերել, որ այսօր Երևանի փողոցները ընկնեմ տեսնեմ, թե ով է ինձ մի հագած շոր կամ մի վերմիշել տալու, որ ուտեն իմ ընտանիքի անդամները, ես տուն եմ ստեղծել, որպեսզի իմ բալիկները ապահով ապրեն:

Շուշեցի Նարինե Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ինչպես մեղավորներ է «նշանակում», այնպես էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել». «Փաստ»

Հաջորդ գրառումը

Միայն պատվաստված անձինք կկարողանան հանգստանալ Սեյշելներում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Միայն պատվաստված անձինք կկարողանան հանգստանալ Սեյշելներում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական