Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման, այս խնդիրը կամ չի լուծվի կամ կլուծվի ադրբեջանական նախապայմանների բավարարման դեպքում

20/01/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում․ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նաեւ նշել է. «Ադրբեջանի միջամտությամբ, Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքի խափանումը գրեթե անլուծելի խնդիրներ է առաջացրել։

Շատ խնդիրներ անլուծելի են, որովհետև մինչ այդ Ադրբեջանը վնասել էր ՀՀ-ից Արցախ մտնող միակ էլեկտրագիծը, իսկ Արցախի ներքին ռեսուրսները ողջ Արցախը շուրջօրյա էլեկտրաէներգիայով ապահովելու հնարավորություն չեն ապահովում։

Եթե գազի առկայության պայմաններում, հովհարային անջատումները տեղի էին ունենում օրվա ընթացքում 4 ժամ, ապա գազի բացակայության պայմաններում՝ բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը, էական կրճատվելու է։

Եթե նույնիսկ գազատարի աշխատանքը վերականգնվի, իսկ էլեկտրագծինը՝ ոչ, այդ դեպքում ևս աստիճանաբար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի ծավալը նվազելու է, բայց ոչ այն դինամիկայով, ինչը նկատելի է գազի բացակայության դեպքում։

Դե պատկերացրեք արցախցիների վիճակը՝ բնակարանների ջեռուցման անմարդկային վիճակից, շարժի հնարավորությունների սահմանափակումից մինչև Արցախի տնտեսության գրեթե կանգառ՝ իր հնարավոր բոլոր ծանր հետևանքներով։

Արցախում գազի, բենզինի, այլ վառելանյութերի ճգնաժամի պատճառով մեքենաների, տարբեր միջոցների շարժը կանգնել է։

Չափազանց ծանր վիճակ է շտապ օգնության, հրշեջ ծառայության և այլ կարևոր ծառայությունների համար։

Երբ այս ամենին էլ գումարում ենք սննդի, դեղորայքի ու մյուս խնդիրները, աղետալի վիճակն ամբողջական է դառնում։

Առկա են մեծ թվով այլ խնդիրներ, որոնք որպես հետևանք առաջ են եկել, սակայն դրսից դրանք տեսանելի չեն՝ հազարավոր աշխատատեղերի կրճատումից մինչև հոգեբանական լուրջ խնդիրներ։

Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման, այս խնդիրը կամ չի լուծվի կամ այն կլուծվի ադրբեջանական նախապայմանների բավարարման դեպքում։

Չնայած միջազգային դերակատարների ճնշումների որոշակի չափաբաժնի մեծացմանը, խնդիրը դեռևս չի հանգուցալուծվում, սա նշանակում է, որ այդ ճնշումները դեռևս բավարար արդյունք չեն ապահովում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազգային առաջնորդի որոնումներում

Հաջորդ գրառումը

Պայքարելու եմ, որ այս վարչակարգը հեռանա, իսկ մենք էլ հնարավորություն ստանանք փակելու անվերջ թվացող ողբերգությունների այս էջը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե Սահմանադրության փոփոխությունը թելադրված է ներքին օրակարգից բխող անհրաժեշտություններով, ապա որեւէ կերպ չպետք է «տուժի» Անկախության հռչակագրին արվող հղումը

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ անվտանգության դոկտրին. Արմեն Գևորգյան

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ․ Վահե Դավթյան

06/11/2025
Հրապարակախոսություն

Նիկոլը Իլհամի իմացած պատմությունն օգտագործում է տարածքներ հանձնելու ու Հայաստանի շահերը ոտնահարելու համար. պատմաբան

05/11/2025
Հաջորդ գրառումը

Պայքարելու եմ, որ այս վարչակարգը հեռանա, իսկ մենք էլ հնարավորություն ստանանք փակելու անվերջ թվացող ողբերգությունների այս էջը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական