Քաղաքագետ Արա Պողոսյանն անդրադարձել է Բանակի կանոնադրության փոփոխությանը՝ նախկին «ուռա»-ի փոխարեն այսուհետև պետք է օգտագործվի «կեցցե»։
Քաղաքագետը սեփական փորձից օրինակ է բերել ու դիտարկումն ըստ այդմ կատարել.
Երբ նոր էի գնացել ծառայության, ինձ համար ամենաանհասկանալի պահը «Ուռա՜» գոռալով գրոհելն էր թշնամու դիրքերի վրա։ Մարտավարական պարապմունքների ժամանակ մտածում էի․ «Իսկ ավելի լավ չի՞ լինի, որ առանց գոռալու թաքուն հարձակվենք թշնամու վրա»։
Եվ միայն հետո հրամանատարիս ու նաև ուսումնասիրությունների արդյունքում հասկացա «Ուռա՜» գոռալու իմաստը։
Բանակում պատահական բառեր չկան։ «Ուռա՜» գոչելով հարձակումը հոգեբանական ճնշում է թշնամու վրա, և քո առավելությունը ընգծելու հնարք։
Իսկ եկեք հիպոթետիկ դիտարկենք մի վիճակ, երբ մեզ վրա հարձակվում են «Կեցցե՜» գոռալով․․․ Ե՜ւ իմաստային անհամապատասխանություն և ազդեցության․․․ հոգեբանական ի՞նչ ճնշում կարող է գործել․․․
Ի՞նչ խոսք, դարակազմիկ փոփոխություն էր ՀՀ ՊՆ կողմից, ապրեք տղերք, փաստորեն ամենաֆունդամենտալ խնդիրը «Ուռա՜»–ն էր։