Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներն իրենց բանաձեւերում նշել են «Այլևս երբեք», ապացուցեք, որ հավատարիմ եք ձեր «Այլևս երբեք» հայտարարությանը. «Թվիթերում» գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար և ապացուցեք, որ հավատարիմ եք ձեր՝ «Այլևս երբեք» հայտարարությանը»,- նշել է նա։