«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո սոցիալական տարբեր հարթակներում կարծիքներ են շրջանառվում, որ պայթյունի հետ կարող են առնչություն ունենալ այն ընկերությունները, որոնք առևտրի կենտրոնի տարածքով կարող էին հետաքրքրված լինել։ Այդ ընկերությունների թվում շրջանառվում էր նաև «ՍԻԼ գրուպ»–ի անունը։
«ՍԻԼ գրուպ»-ի մամլո խոսնակ աննա Մկրտչյանը պարզաբանել է տարածվող լուրերը՝ նշելով, որ անընդունելի է համարում քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձը նման իրավիճակում և նման լուրեր տարածողներին պատասխանելու և մեկնաբանելու կարիք չի տեսնում։
«Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողների մոտիվացիան էլ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»,–իր գրառման մեջ նշել է Մկրտչյանը։