Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն՝ վաղը Նիկոլը նրանց ետևից էլ է գալու

02/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Առավոտի» շուրջ ստեղծված իրավիճակի առիթով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.

Վերջին օրերին ցավով անդրադառնում էի, որ, զրկված լինելով իմ անձնական տիրույթում հրապակային դիրքորոշում հայտնելուց, չէի կարողանում խոսել այն խայտառակ վիճակի մասին, որը տեղի էր ունենում «Առավոտ» օրաթերթի եւ ընդհանրապես մամուլի շենքի շուրջ։

Սա նախկին բանսարկու խմբագրի իշխանության տարատեսակ թիրախավորումների շարքում նաեւ մամուլի դեմ արդեն տեւական ժամանակ մղված պայքարի նոր բռնկում է։ Իսկ այդ արշավը նոր չէ։

Առաջին իսկ օրերից մամուլին փորձեցին զրկել իր գործառույթից։

Պաշտոնական, պետական գերատեսչությունները հանրային կապերի գործիքները դարձան Նիկոլի սելֆիի ձողիկը:

Փաստական սխալներով ֆեսյբուքյան ստատուսները, լայվերն ու պարբերաբար ջնջվող տեքստերը դարձան պաշտոնական լրատվություն:

Հետո արդեն առավել համակարգված թիրախավորումներ սկսվեցին իշխանությանը ոչ հաճո լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ, երբ գործի դրվեց նաեւ պետական բյուջեի հաշվին ստի, ապատեղեկատվության մի հսկայական ֆեյքերի ֆաբրիկան։

Ապա ԱԺ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների դեմ աննախադեպ քանակի դատական հայցերը, հավատարմագրումներից զրկելը, իրավապահների կողմից պարբերաբար բռնի ուժի կիրառումն ու լրագրողների աշխատանքի խաթարումը։

Հիմա արդեն իշխանական ախորժակը մեծացել է։ Հարձակման թիրախը Հայաստանի մամուլի հնաբնակներից մեկն է՝ միշտ հավասարակշիռ, հսկայական լրագրողական պրոֆեսիոնալ թիմ ունեցող «Առավոտ»-ը:

Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն։ Վաղը Նիկոլը նրանց ետեւից էլ է գալու։ Թող չկասկածեն։ Մեկ աննշան թթու խոսքը դրա առիթ կդառնա։

Իսկ երբեմնի բանսարկու խմբագիրը սիմվոլիզմ շատ է սիրում.

«Առավոտ» օրաթերթի խմբագակազմին մշտական բնակության վայրից՝ Մամուլի շենքից վտարում են ծննդյան օրը։

Սիրելի առավոտցիներ,  շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը, մնաք պրոֆեսիոնալ եւ ամուր։ Սա էլ կանցնի։ Ինձնից լավ գիտեք՝ չկայացածները ժամանակավոր են։ Գործն է մնայուն։

Ու վերջում.  1994 թվականին դաշնակցական մամուլի միջոցների փակումի եւ թալանի օրերին փակվեց նաեւ ՀՀ Գրողների միության պաշտոնական ամսագիր «Նորքը»։ Խմբագիրը մեր դաշնակցական վաստակաշատ ընկեր հանգուցյալ Ռուբեն Հովսեփյանն էր։ Երբ տեւական դադարից հետո լույս տեսավ ամսագրի նոր համարը, Ռուբեն Հովսեփյանը իր խմբագրականը վերնագրել էր՝ «ՍՊԻՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ…»։

Հ.Գ.

Երկուշաբթի պետգույքի կոմիտե ուղարկելու եմ բազմաթիվ կետեր պարունակող պատգամավորական հարցում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գազայում տեղի է ունենում վերջին դարի ամենադաժան ցեղասպանությունը. Էրդողան

Հաջորդ գրառումը

Մեդվեդևը բարկացրել է Թրամփին, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ միջուկային պատերազմի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
Հաջորդ գրառումը

Մեդվեդևը բարկացրել է Թրամփին, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ միջուկային պատերազմի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական