Ես երեւի Հայաստանում այն քչերից եմ, որն ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի դեսպանի արարքին. նկատում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Այնուհետև բացատրում է իր դիրքորոշման հիմքերը.
Ադրբեջանի դեսպանը Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ իրեն մոտեցած Հայաստանի դեսպանին հարվածել է։ Դեսպան Տիգրան Բալայանը մոտեցել է Ադրբեջանի դեսպանին, որպեսզի սեղմի նրա ձեռքը։
Ինչո՞ւ է ցանկացել սեղմել նրա ձեռքը, երեւի իր համերաշխությունն էր հայտնում Արցախի էթնիկ զտումներին, Հայաստանի տարածքի զավթումներին, պատանդների դատավարությանը։
Ադրբեջանի դեսպանի արարքը պետք է գնահատել ոչ թե որպես ագրեսիա, կամ ատելության դրսևորում, այլ արհամարհանքի զգացմունքային պոռթկում։