Երեքշաբթի, Հունվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«TRIPP Company». հարյուրավոր հարցեր կան, որոնք չպետք է քննարկվեն փակ դռների հետևում. Գոհար Մելոյան

12/01/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեղծվելու է «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որը ստանալու է՝ երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։

Սակայն առկա են բազմաթիվ հարցեր.

🔺 ինչպիսի՞ն է լինելու նշված ընկերության կորպորատիվ կառուցվածքը,

🔺ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում են կարգավորվելու այդ ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները։

Փորձեմ ներկայացնել հարցադրումների փոքրիկ խումբ.

1️⃣Արդյո՞ք հիմնադրվելու է նոր իրավաբանական անձ՝ քաղաքացիական իրավունքի առանձին սուբյեկտ, որին կտրվի Սյունիքի մարզով անցնող ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման իրավունքը, թե նոր իրավաբանական անձ չի ստեղծվի, և աշխատանքները կազմակերպվելու են հայ-ամերիկյան համատեղ գործունեության պայմանագրի (joint venture) միջոցով՝ առանց առանձին իրավաբանական անձ կազմավորելու։

2️⃣Եթե ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, ապա որտե՞ղ է այն գրանցվելու՝ Հայաստանու՞մ, ԱՄՆ որևէ նահանգու՞մ (օրինակ՝ Դելավերում), թե՞ որևէ երրորդ երկրում, և ինչ կազմակերպաիրավական ձև կունենա՝ բաժնետիրական ընկերություն, ներդրումային ֆոնդ կամ այլ։

3️⃣Արդյո՞ք այդ իրավաբանական անձի սեփականատերերը լինելու են միայն հայկական և ամերիկյան կողմերը, թե հնարավոր է նաև երրորդ կողմի մասնակցություն։

4️⃣Եթե առանձին իրավաբանական անձը չի ստեղծվում, ապա joint venture-ը հիմնադրվելու է միայն հայկական և ամերիկյան կողմերի միջև, թե հնարավոր է նաև երրորդ կողմի մասնակցություն։

5️⃣Ինչպե՞ս են բաժանվելու այդ իրավաբանական անձի բաժնետոմսերը (փայաբաժինները)։ Այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ ինչպե՞ս են սահմանվելու շահույթի բաշխման մանրամասները՝ արդյո՞ք շահույթը կբաշխվի ըստ փայաբաժինների։

6️⃣Արդյո՞ք այդ ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց փայաբաժինը՝ առանց մյուս կողմի համաձայնության:

7️⃣Ինչպե՞ս են սահմանվելու կառավարման մյուս հարցերը, օրինակ՝ գլխավոր տնօրենի նշանակման ու հեռացման հարցերը։ Նույն հարցերն առկա են joint venture-ի դեպքում։

8️⃣Արդյո՞ք այդ ընկերությունը վճարելու է հարկեր ՀՀ պետական բյուջեին իր ստացած շահույթից, այն է՝ ենթակառուցվածքների շահագործումից, ինչպես ՀՀ-ում աշխատող ցանկացած այլ ընկերություն։

9️⃣ Ո՞վ կլինի այդ իրավաբանական անձի սեփականատերը ԱՄՆ կողմից։ Որոշակի ուսումնասիրություն կատարելուց հետո չհանդիպեցին դեպքեր, երբ ԱՄՆ կառավարությունը, ի տարբերություն ՀՀ կառավարության, անձամբ հիմնադրի որևէ իրավաբանական անձ կամ մասնակցի որևէ joint venture-ում։ Արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը հանդես կգա ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC)-ի միջոցով, թե որևէ մասնավոր ներդրումային ֆոնդի՝ BlackRock-ի, Vanguard-ի կամ այլի։

1️⃣0️⃣Ի՞նչ իրավական ակտերով է տրվելու այդ ընկերությանը կամ joint venture-ին ենթակառուցվածքների զարգացման և շահագործման իրավունքը, ի՞նչ ժամկետով, և արդյո՞ք այդ մասով կնքվելու է առանձին կոնցեսիոն պայմանագիր ՀՀ կառավարության և նշված «TRIPP Company»-ի միջև։

Որո՞նք են լինելու այդ պայմանագրի հիմնական պայմանները։

1️⃣1️⃣Արդյո՞ք այդ ընկերությունը վճարելու է Հայաստանի Հանրապետությանը որևէ գումար՝ ՀՀ ենթակառուցվածքները վարձակալելու դիմաց, թե Հայաստանի Հանրապետության տարածքը այդ իրավաբանական անձին կամ joint venture-ին տրվելու է անհատույց՝ ենթակառուցվածքներ զարգացնելու պայմանով:

❕Անկասկած, ԹՐԻՓՓ-ի նախագծի կայացումը կամ չկայացումը, իսկ կայանալու դեպքում՝ դրա պայմանները մեծապես ազդելու են Հայաստանի Հանրապետության ապագայի վրա։

Հետևաբար, այս և նման հարյուրավոր հարցեր ՉՊԵՏՔ է քննարկվեն և որոշվեն փակ դռների հետևում ու սահմանափակ խմբով պաշտոնատար անձանց կողմից, ինչպես սովորաբար արվում է՝ ողջ բացասական հետեւանքներով, այլ պետք է դառնան լայն քննարկման առարկա հայ հանրության և ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ։

Եվ այս գործընթացի հետ կապված մեծագույն մտահոգությունը, մեր՝ հայկական կողմի ներկայացուցիչների սակավ պրոֆեսիոնալիզմի եւ պոպուլիզմով համեմված՝ հանցավոր ինքնավստահության մեջ է:

Բոլոր հավանական զարգացումներից, ինչպես միշտ ամենահակահայկականը չունենալու տեղին մտահոգությունը։

Գոհար Մելոյան, իրավապաշտպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. փաստաբան

Հաջորդ գրառումը

Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը կապ են հաստատել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնումը Հարավային Կովկասում կայունության միակ իրական ու երկարաժամկետ հիմքն են. ասածս փոխանցեք Սոլովյովին

12/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Բաց քարտերով խաղի» փուլի սկիզբ է. Թուրքիան այլևս չի թաքցնում, որ տարածաշրջանում գործում է որպես Արևմուտքի գործընկեր. Սուրենյանց

12/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան

12/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում ձևավորվում է վտանգավոր իրավիճակ, որտեղ կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին

11/01/2026
Հաջորդ գրառումը

Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը կապ են հաստատել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական