Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

PostNikol. ի՞նչ անել ազգ մնալու համար. Աշոտյան

07/12/2023
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․

«PostNikol. ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ)

Որքան էլ այսօրվա իրականությունը չի տրամադրում առավել խորը ու կոնցեպտուալ հարցեր քննարկել, որքան էլ այն փակուղի է հիշեցնում, որքան էլ մեծ է գայթակղությունը համակերպվելու և մեկուսանալու անհրապույր ներկայում ապագայի մասին նյարդայնացնող քննարկումներից, սակայն կան հարցեր, որոնք պահանջում են ոչ թե ավազի մեջ թաքնված գլուխը մատնող հետույք, այլ հենց սթափ և մտածող գլուխ:

PostNikol տրամաբանության մեջ է նաև հետևյալ հարցը, որ սիմվոլիկ ձևակերպմամբ կարելի է շարադրել հետևյալ կերպ. ի՞նչ է լինելու «Նիկոլի» հետ Նիկոլից հետո: Չակերտավոր Նիկոլն այս բանաձևման մեջ ներառում է թե Փաշինյանի կողմից առաջ քաշված ուսմունքը, այն հավանող մարդկանց, և թե այն թիմը, որ կյանքի էր կոչում տվյալ մոտեցումներից բխող որոշումները:

Փորձեմ ներկայացնել մի շարք առաջարկներ այս կապակցությամբ:

1. Հայաստանում պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:

2. Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:

3. Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ:

4. Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից: Հանձնաժողովը պետք է լիարժեք, բաց և բազմակողմանի քննության ենթարկի Փաշինյանի ղեկավարման տարիներին հանրային հնչեղության և կործանարար հետևանքներ ունեցած ցանկացած որոշում, գործընթաց, դեպք և գործողություն:

5. Իրավական, քրեական, հետևանքներ ենթադրող ցանկացած փաստ պետք է արժանանա իրական արդարադատության: Հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ և հաշվեհարդարներ: Կարճ ասած՝ նրանց հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես նրանք վարվեցին և վարվում են մեզ հետ:

Հասարակության բևեռացումը հաղթահարելը ծայրաստիճան կարևոր նախադրյալ է ազգային ներուժի կենտրոնացման և օգտագործման համար: Հարկ է լինելու լայնախոհությամբ և միասնականությամբ կանխել հայ ժողովուրդը պառակտված քաղաքակրթության վերածելու գործընթացը:

Արտաքին մարտահրավերները կարող են չեզոքացվել բացառապես ներքին կայունության և համերաշխության պարագայում: Արդարությունը կարելի է և պետք է վերականգնել և՛ արդարադատությամբ, և՛ խոստովանությամբ: Միայն այդպես է հնարավոր հասնել համընդհանուր մաքրման՝ կատարսիսի, առանց որի՝ մենք  կշարունակենք անվերջ պտտվել այս արատավոր և արյունալի շրջանակի մեջ:

Ընդդիմադիր խոսույթում հաճախ կարելի է լսել արդարացիորեն հիշատակվող «հայկական Նյուրնբերգի» անխուսափելիության մասին: Բայց անգամ այս դեպքում պետք է հիշել, որ Նյուրնբերգը ոչ թե վրեժի, այլ արդարադատության մասին էր: Այսինքն՝ ապացուցված մեղքի և համարժեք պատժի մասին է»,- գրել է Աշոտյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

32 գերիները, որոնց Բաքուն ազատ է արձակելու, անունները հրապարակվել են

Հաջորդ գրառումը

Կորցրել եմ դիպլոմս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Կորցրել եմ դիպլոմս

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Պատերազմի ժամանակ ՊՆ կողմից հիմնական քարոզիչ նշանակված կերպարն ասել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի հաղթանակը Հայաստանի...

ԿարդալDetails

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական