Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը հայտարարել է, որ Արցախի ժողովրդին արգելափակում են ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահները։
«Բերձորի ճանապարհը փակում են ռուսական բեռնատարներն, այլ ոչ թե ադրբեջանցիները։ 40-50 անզեն ադրբեջանցին չի կարող ճանապարհ փակել։ Դա անգամ ծիծաղելի է։ Արցախը շրջափակել են զինված ռուսները»,- գրել է Տիգրան Խզմալյանը։
Իր հաջորդ գրառման մեջ Խզմալյանը նշել է. «Տեսնու՞մ եք, թե ո՛ր երկրի մեքենաներն են փակել միջանցքը եւ ինչ դրոշներով։ Լա՞վ եք տեսնում։ Քաղաքական գործիչ Արտակ Բեգլարյանը, դժբախտաբար, կույր է, չի տեսնում, թե չէ ՄԱԿ գրասենյակի փոխարեն հավանաբար կշրջափակեր այն երկրի դեսպանությունը, որի դրոշներով բեռնատարները շրջափակել են միջանցքը»։
Գրառմանը կից՝ հրապարակել է այս լուսանկարը.
