Հինգշաբթի, Հունվարի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

26% բաժնեմասը վերահսկողություն չէ. այն չի տալիս վետո, չի տալիս արգելափակող իրավունք, բաժնեմաս ունենալը դեռ չի նշանակում ղեկավարել. Ղալաչյան

14/01/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակագ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը վերլուծել է TRIPP-ի ապագա խնդիրները, խութերը, որոնց մասին իշխանությունները ոչինչ չեն ասում։

Գագիկ Ղալաչյանի դիտարկումները.

TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակումը նոր էյֆորիայի առիթ է դարձել իշխանական ճամբարում։ Ոմանք շտապեցին դա անվանել «նախադեպ չունեցող, լիովին պաշտպանված» համաձայնություն, համեմատելով երկաթուղու, օդանավակայանի, «Veolia»-ի կամ «Գազպրոմ Արմենիա»-ի կոնցեսիաների հետ։

Նախ նշենք, որ համեմատությունն ինքնին կոռեկտ չէ․ դրանք եղել են զուտ տնտեսական պայմանագրեր, որոնք երբեք չեն ներխուժել սահմանների, մաքսային և միգրացիոն ռեժիմների ոլորտ։ TRIPP-ը հենց դա է անում։

Երկրորդ՝ այն, որ Հայաստանը «պահպանում է» մաքսային, սահմանապահ և միգրացիոն բոլոր գործառույթները, որևէ հատուկ ձեռքբերում չէ։ Դա ՀՀ Սահմանադրության և օրենքների պարտադիր պահանջն է։ Պետությունը չի կարող և իրավունք չունի դա չպահպանել։

Երրորդ՝ լուրջ հարցականի տակ է մնում, թե արդյոք նորաստեղծ ընկերությունը ամբողջությամբ կգործի ՀՀ իրավական դաշտում։ Փաստաթուղթը միաժամանակ նախատեսում է բացառիկ իրավունքներ, արագացված կարգավորումներ և համատեղ կառավարման մեխանիզմներ։ Գործել ՀՀ օրենքներով և գործել հատուկ բացառություններով՝ նույնը չէ։

Չորրորդ՝ 26% բաժնեմասը վերահսկողություն չէ։ Այն չի տալիս վետո, չի տալիս արգելափակող իրավունք և չի տալիս օպերացիոն կառավարում։ Բաժնեմաս ունենալը դեռ չի նշանակում ղեկավարել։

Այո, TRIPP-ը նոր մոտեցում է։ Բայց նոր է ոչ թե նրանով, որ «ավելի լավն է», այլ նրանով, որ առաջին անգամ ենթակառուցվածքային նախագիծը կապվում է արտաքին քաղաքական, սահմանային և աշխարհաքաղաքական գործոնների հետ։ Այլ կերպ ասած, TRIPP-ը պարզապես բիզնես նախագիծ չէ․ այն ռիսկերի տեղափոխում է տնտեսությունից դեպի պետության ինքնիշխանություն և արտաքին քաղաքական կայունություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը բացառված է. APA

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման «գլուխգործոցի» գինը կարող է լինել Հայաստանի մասնատումն ու վերացումը. Արմեն Այվազյան

14/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ անհայտ Վլադիմիրը. Հայկ Դեմոյան

13/01/2026
Հրապարակախոսություն

Բանակում ծառայող գնդերեցներին փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման օրակարգի մեջ

13/01/2026
Հրապարակախոսություն

Ի՞նչ է մեզ սպասում Իրանի քաղաքական համակարգի փլուզման դեպքում. ոչ մի լավ բան

13/01/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը բացառված է. APA

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական