Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․
Ինձ հաճախ մարդիկ դիմում են հռետորական հարցով՝ ի՞նչ կարող ենք մենք անել, երբ աշխարհի մեծ տերությունները որոշել են մեր փոխարեն, իսկ մեր անգլուխ իշխանությունները վաղուց գնացել են գործարքի, գլուխները կախ անում են այն, ինչ ասում են դրսից։
Նման դեպքերում ես միշտ հիշեցնում եմ Նժդեհի օրինակը։ 1921-ին էլ աշխարհի մեծերը որոշել էին Սյունիքի ճակատագիրը, որոշել էին նաև մեր երկրի այս փոքրիկ հատվածից թողնել մի պատառ, մի ոտնատեղ հող։ Բայց Նժդեհը կարողացավ ոչ միայն դեմ գնալ աշխարհի մեծերին ու Հայաստանի անգլուխ ղեկավարներին, այլև փոխել նրանց պլաններն ու փրկել հայրենիքի կարևոր հատված։
Իսկ ինչո՞ւ նույնը այսօր չենք կարող անել մենք։
2020-ի դեկտեմբերին որոշված էր, որ Արցախի Բերձորը, Աղավնոն ու Սուսը ևս պետք է հանձնվեն թշնամուն, հետևաբար այնտեղ հայեր չպետք է ապրեն։ 2021-ի գարնանից մենք դեմ գնացինք աշխարհի մեծերի ու մեր անգլուխ ղեկավարների որոշումներին, Աղավնոյի Անդրանիկի գլխավորությամբ պահեցինք այս բնակավայրերն ու կրկին շենացրինք։ Այսօր արդեն այդ իրողության հետ հաշվի են նստում բոլորը։
Հետևաբար մեզնից, մեր միասնական որոշումներից ու քայլերից է կախված, թե ինչպիսին կլինի մեր ապագան։
Եկեք հենց Սյունիքում, հենց Մեղրիից սկսած՝ ՑՈւՅՑ ՏԱՆՔ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ, ՈՐ ՏԵՐ ԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅԱՆԸ․․․
Պատրա՞ստ եք ձեր մեջ համարձակություն գտնել ու դեմ գնալ աշխարհի մեծերի ու Հայաստանի անգլուխների որոշումներին։ Հանուն հայրենիքի, հանուն պետականության, հանուն մեր երեխաների ու ծնողների․․․